Այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո լրագրողները Ն. Փաշինյանից հետաքրքրվեցին, թե արյունահեղությունից խուսափելու ի՞նչ ուղիներ է տեսնում՝ հաշվի առնելով, որ վարչապետն ասաց, որ նա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից դասեր չի քաղել:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրին հրամցված խորհրդանական համակարգը չդիմացավ առաջին իսկ լուրջ փորձությանը: Չի դիմանալու նաև հետագայում:
Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը 2016 թ. համեմատ, 2017 թ. ավելացել է 51 տոկոսով:
Քիչ առաջ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց և արագ ավարտվեց Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Րոպեներ անց կմերկնարկեն Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի բանակցությունները:
Այս պահին մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի դիմաց:
Ապրիլի 21-ին Վաշինգտոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
Ապրիլի 21-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ազատ է արձակվել ստորագրությամբ։
Բրիտանուհի Էլիս Թոմլինսոնը տարվա լուսանկարիչ է ճանաչվել Sony World Photography Awards մրցույթում, որն անկացնում է Լուսանկարչության համաշխարհային կազմակերպությունը:
Իտալիայի Ազգային պարկն ուսումնասիրում է հազվագյուտ շագանակագույն արջի սատկելու պատճառները:
Ճապոնիան ՉԺՀ-ին տեխնիկական օգնություն է առաջարկել հասարակական զուգարանների խնդիրը լուծելու հարցում, որը չինական իշխանությունները հայտարարել են անհետաձգելի:
Գերմանիան Եվրամիության առաջատարն է աղբի վերամշակման ցուցանիշով:
Հանրահայտ Բարբի տիկնիկներ արտադրող Mattel ամերիկյան ընկերության ղեկավար Մարգո Գեորգիադիսը թողնում է իր պաշտոնը կորպորացիայում մեկ տարվա աշխատանքից հետո:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ապրիլի 19-ին ուղղումներ է կատարել իր կանոնակարգում՝ թույլատրելով վերին պալատի անդամներին՝ նորածին երեխաներին իրենց հետ բերել նիստերին:
Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել Դավիթ Սանասարյանին, տեղեկացնում է «Իմ քայլը» նախաձեռնությունը։
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ունենք գրեթե ամեն ինչ. պետք է միայն սեղմել կոճակը:
Այս հատուկ հավելվածները կօգնեն կազմել ճիշտ սննդակարգ և մարզումների ծրագիր: Այս միջոցով նիհարելը կլինի հեշտ և ոչ ձանձրալի:
Խեցգետնին սիրահարվել՝ նշանակում է՝ ընդունել սեփական խոցելիությունը, սիրված լինել անվերապահորեն և ընդմիշտ: Աշխարհն ավելի լավը դարձնելու համար իրեն ամբողջությամբ նվիրելու ձգտումը պարզապես հյուծում է Խեցգետնին:
Նուշն առողջ սննդակարգի անբաժանելի մասը պետք է կազմի, քանի որ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար նյութեր։ Եթե երեկոյան թրջեք նուշն ու առավոտյան օգտագործեք թաց վիճակում, դրա օգտակար հատկություններն ավելի զգալի կլինեն։
Ընդդիմությունը սա կարող է պայմանավորել այս օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող բողոքի ակցիաներով։ Այսինքն՝ այս քայլով իշխանությունը փորձում է որոշ չափով թուլացնել կրքերը, սիրաշահել ազգաբնակչությանն ու մեղմել դժգոհությունները։Իհարկե, սրա մեջ էլ ճշմարտության տարրեր կան, սակայն կարծում ենք՝ եկամտային հարկի նվազեցման գլխավոր պատճառն այս պահին դա չէ։