Ահա ինչու է առավոտյան թրջած նուշ ուտելն առողջ սովորություն
                                    Նուշն առողջ սննդակարգի անբաժանելի մասը պետք է կազմի, քանի որ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար նյութեր։ Եթե երեկոյան թրջեք նուշն ու առավոտյան օգտագործեք թաց վիճակում, դրա օգտակար հատկություններն ավելի զգալի կլինեն։
Budetezdorovy.ru-ն գրում է, որ թրջած նշի պարբերական օգտագործումը կարող է օգնել լավացնել նյութափոխանակությունը։ Կարծիք կա նաև, որ ձմեռային եղանակին նուշն օգնում է օրգանիզմին տաքանալ։ Ընդեղենը, այդ թվում՝ նուշը, ֆիտինային թթու են պարունակում. նյութ, որը խոչընդոտում է օրգանիզմին ամբողջությամբ կլանել սննդարար նյութերը, որոնք պարունակում է ընդեղենը։ Եթե նուշն ամբողջ գիշեր թողնեք ջրի մեջ, ֆիտինային թթվի քանակը կնվազի, ինչի արդյունքում օրգանիզմը կկարողանա ամբողջությամբ կլանել սննդարար նյութերը։
30 գրամ նուշը 129 կալորիա է պարունակում և հարուստ է հետևյալ տարրերով.
- 6 գրամ սպիտակուց
 - 4 գրամ բջջանյութ
 - 13 գրամ հագեցած ճարպ
 - մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր։
 
Նշի ևս մի քանի օգտակար հատկություն
Զարկերակային ճնշում։ Նշի ամենօրյա օգտագործումը մեծացնում է արյան մեջ միացության քանակը, որը հարկավոր է զարկերակային ճնշման կարգավորման համար։ Հենց այդ պատճառով նուշը խորհուրդ է տրվում զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ ունեցող անձանց։
Առողջ սիրտ։ Նուշը հարուստ է հակաօքսիդատներով և օգնում է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Այն իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և բարձրացնում «լավ» խոլեստերինինը, որը հարկավոր է օրգանիզմին։
Քաշի նվազում։ Եթե շատ նուշ օգտագործեք, մեծ է հավանականությունը, որ ավելորդ քաշ կհավաքեք։ Ւսկ սահմանափակ քանակով նշի պարբերական օգտագործումն իսկապես կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Թրջած նուշը սննդակարգ ավելացնելու դեպքում կլավանա ոչ միայն նյութափոխանակությունը, այլև էապես կնվազի ուտելիքի նկատմամբ անհագ ցանկությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    