Վերջին օրերին վարչախմբի գործելաոճը մեզ վերադարձնում է 1988-90թթ խորհրդային տարիներ։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների գնալը քայլ էր, որպեսզի կրքերը հանդարտվեին:
Երևանը՝ ապրիլի 22-ին:
Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է։ Ցուցարարների մի խումբ հավաքվել է այնտեղ, իսկ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքն անօրինական է։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում երթ իրականացնողներիի հետ քայլում են Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները։
Արցախի պողոտայից 5 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրանցից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա:
ՍԻՄ կուսակցությունը րոպեներ առաջ հանդես եկավ նոր կոչով, որն ուղղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Կոչում ասված է.
Աբովյան քաղաքից մոտ 150 ցուցարար երթով շարժվեց դեպի Երևան: hetq.am-ի փոխանցմամբ՝ նրանք միացման կոչեր են անում քաղաքացիներին և ոստիկաններին:
168.am-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկն այս պահին փակել են ոստիկանները, նրանք թույլ չեն տալիս այդ շրջանի բնակիչներին ազատ տեղաշարժվել։ Մի կին ոստիկաններին ասաց, որ երեխան զանգում է, լաց է լինում, մորն է ուզում, թույլ տան անցնել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ասացին՝ շրջանցեք հատվածը։ Երկար խոսակցությունից հետո ոստիկանները կնոջն ուղեկցեցին տուն։
Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ: Նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: «Կարծում եմ` երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ: Շատ […]
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են»:
Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
Իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քննվող քրեական գործով ևս երկու անձինք են ձերբակալվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
Երևանում Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ակցիաների ակտիվ մասնակցող Դավիթ Սանասարյանը ձերբակալված է: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ավարտվել են առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում մենկարկած վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բանակցությունները:
Արցախի փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, բերման ենթարկեց երթի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, նաև՝ մի շարք քաղաքացիների։ Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Արցախի փողոցում լարված իրավիճակ է. Սասուն Միքայելյանը լրագրողներին ասաց, որ հանգուցալուծումը պատկերացնում է ժողովրդի համախմբմամբ:
Սերժ Սարսգյան-Նիկոլ Փաշինյան տապալված բանակցություններից մեկ ժամ անց ոստիկանությունն ուժ կիրառեց և բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին։
Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Բազմաթիվ հայ զավակների արյան գնով ձեռք բերված անկախությունն ու խաղաղությունն իրավունք չունենք վտանգելու, պետք է գնահատել այն՝ ինչ ձեռք է բերվել այս տարիների ընթացքում։
2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:
Էրեբունի վարչական շրջանի ճանապարհին՝ Արցախի պողոտայում ոստիկանները վահաններով պատ էին կազմել։ Երթով պատին մոտեցած ցուցարարներին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանգստություն պահպանել, սակայն բախում սկսվեց ոստիկանների միջև։
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուշադրությամբ հետևում է Հայաստանի տարածքում ընթացող իրադարձություններին ու ցույցերին: Սփյուռքը խորը մտահոգությամբ ականատես է դառնում կատարվող դեպքերին:
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը ապահովել առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում:
Նիկոլ Փաշինյանն այս պահին ցուցարարների հետ Տիգրան Մեծ պողոտայով գնում է Էրեբունի վարչական համայնք: Ցուցարարներին ուղեկցում են ոստիկանության ուժերը։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, թե այս քաղաքական գործընթացում Սերժ Սարգսյանը մենակ է մնացել։
Քիչ առաջ «Ելք» դաշինքի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ստրասբուրգ գնալու ճանապարհին ֆեսյբուքյան ուղիղ եթերով կոչ արեց վարչապետ Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին մի քանի ժամ հանգստանալ և ես մեկ անգամ հանդիպել:
Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյկանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան կարճատև հանդիպմանը, գրել է. «Ուժային լուծումը դարձավ անխուսափելի: Փաշինյանը չգնաց իր նախորդների ճանապարհով, կուլ չտվեց իրեն նետված խայծը և մնաց փակուղում: Նա ընտրեց մինչև վերջ գնալու ճանապարհը»: