Բաժիններ՝

5 առօրյա սովորություններ, որոնք վտանգավոր են Ձեր հոգեկան առողջության համար

«Ժամանակակից կյանքը շատ վնասակար է մեր հոգեկան առողջության համար». Ժան-Ժենգե, սոցիոլոգ:

Սա կարճ, բայց և հզոր հայտարարություն է, որի մասին մեզանից շատերը, հավանաբար, մտածում են, բայց երբեք չեն բարձրաձայնում: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ունենք գրեթե ամեն ինչ. պետք է միայն սեղմել կոճակը: Սակայն, ինչպես գրում է Cluber-ը, հոգեկան պրոբլեմները միայն վատթարանում են:

Ահա 5 սովորություններ, որոնք անում են շատ մարդիկ, ինչով և վտանգում են իրենց հոգեկան առողջությունը:

1. Բավարար չեն շարժվում

Մենք շատ ավելի վատ առողջություն ունենք, քան երբևէ: Դուք հավանաբար հաճախ լսում եք մարդկանց մասին, ովքեր ունեն սրտային հիվանդություններ, շաքարախտ և այլ հիվանդություններ երիտասարդ տարիքում: Դրա պատճառն այն է, որ մենք մեզ շրջապատում ենք տեխնիկայով և գադջեթներով, դադարում ենք ապրել բնությանը մոտ: Չէ՞ որ նախկինում հենց բնությունն էր ստիպում մեզ շարժվել և տալիս էր անհրաժեշտ ամեն ինչ կյանքի համար:

2. Շատ են գնում ոչ պետքական իրեր

Մարդկանց վրա հեշտությամբ ազդում են շրջապատի սովորություննեը և, ցավոք սրտի, շատ մարդիկ գնում են իրեր, որոնք իսկապես իրենց պետք չեն: Սակայն հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ երբեք չի կարելի գնել երջանկությունը:

3. Քիչ են քնում

Դուք հասկացաք. քնի բացակայությունը և դեպրեսիան ուղիղ կապի մեջ են իրար հետ: Մենք որակյալ քնի կարիք ունենք:

4. Շրջապատում են իրենց սմարթֆոններով և այլ գադջեթներով

Զարմանալի չէ, որ, երբ բջջային տեխնոլոգիաները դարձան հասանելի, մենք տեսանք հոգեկան առողջության հետ կապված պրոբլեմների աճ: Մի հետազոտություն ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից:

5. Քիչ ժամանակ են անցկացնում փողոցում

Մենք բնության և մաքուր օդի կարիք ունենք, որպեսզի կարողանանք ապրել և նորմալ գործել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս