Թվով 7 հավելվածներ՝ նիհարելու համար
Այս հատուկ հավելվածները կօգնեն կազմել ճիշտ սննդակարգ և մարզումների ծրագիր: Այս միջոցով նիհարելը կլինի հեշտ և ոչ ձանձրալի:
FatSecret
Այս անվճար հավելվածը հաշվում է ընդհանուր կալորիաները, նշում է, թե որքան սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր են ձեզ անհրաժեշտ:
Հավելվածում կգտնեք համեղ բաղադրատոմսեր, որտեղ ներառված է նաև հայտնի ռեստորանների մենյուն:
Հավելվածը ձեզ կներկայացնի օրվա, շաբաթվա վիճակագրությունը:
MyFitnessPal
Սա աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկն է, որը թույլ է տալիս հաշվել կալորիաները: Այն հետևում է օգտակար նյութերի ընդունմանը և ներկայացնում է վիճակագրություն:
Հավելվածի բազայում 6 միլիոնից ավելի բաղադրիչներ են, որոնք թույլ են տալիս նիհարել:
Հավելվածը հատկապես նրանց համար է, ովքեր շատ զբաղված են և չեն հետևում սննդակարգին:
YAZIO
Այս հավելվածն ասես գլամուրային ամսագիր լինի: Այստեղ կգտնեք ոչ միայն համեղ բաղադրիչներ, այլև դրանց գեղեցիկ լուսանկարները: Կարող եք կազմել մարզումների ծրագիր:
Lifesum
Այս հավելվածը ոչ միայն հետևում է նրան, թե ինչ եք դուք կերել, այլև առաջարկում է նիհարելու պլան՝ ըստ ձեր նախասիրությունների:
Lifesum-ում կան սովորական բաղադրիչներ: Հավելվածը նշում է, թե ինչ քանակությամբ պետք է ուտեք դրանք:
Nike Training Club
Այստեղ կգտնեք ավելի քան 150 մարզումային ծրագրեր՝ տարբեր մակարդակներում: Մարզումներն անցկացնում են մարզիչները: Կան մարզումներ թե՛ տանը, և թե՛ մարզասրահում մարզվելու համար:
Sworkit
Հավելվածում կարող եք կազմել մարզումների ինդիվիդուալ պլան: Մարզումների տեխնիկան հասկանալ կօգնեն մարզիչները:
GymApp
Հավելվածում առկա են 140 մարզումային ծրագրեր, բայց դուք կարող եք ավելացնել ձեր տարբերակը: Հավելվածը պահում է մարզումների պատմությունը և վերլուծում է դրանք՝ ներկայացնելով վիճակագրություն:
Սիրարփի Աղաբաբյան