
Դարպաս գյուղի վերջնամասում ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրական սյանը. կա տուժած

Ապրիլի 21-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե էլեկտրական սյանը. բախման հետևանքով սյունը շրջվել է:
Փրկարարները դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: