Բաժիններ՝

Բարբի տիկնիկներ արտադրող ընկերության ղեկավարը պաշտոնաթող է եղել

Հանրահայտ Բարբի տիկնիկներ արտադրող Mattel ամերիկյան ընկերության ղեկավար Մարգո Գեորգիադիսը թողնում է իր պաշտոնը կորպորացիայում մեկ տարվա աշխատանքից հետո: Այդ մասին հայտնել է ֆիրմայի կայքը:

«Մարգո Գեորգիադիսը, որը Mattel-ի ղեկավարն է դարձել 2017 թվականի փետրվարին, տնօրենների խորհրդին տեղեկացրել է ընկերության ղեկավարի եւ խորհրդի անդամի պաշտոնից հեռանալու որոշման մասին, որպեսզի նոր հնարավորություններ իրացնի տեխնոլոգիական ոլորտում»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ֆիրմայի նոր ղեկավարը կդառնա Ինոն Քրեյցը, որը ֆիրմայի ղեկավարներից մեկի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հունիսից: Ինչպես սպասվում է, նա պաշտոնը կստանձնի ապրիլի 26-ին: Մինչեւ մայիսի 10-ը Գեորգիադիսը ընկերությունում կմնա խորհրդատուի պաշտոնում՝ ապահովելու «սահուն անցումը»:

Mattel-ը հիմնադրվել է 1945 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Էլ Սեգունդո քաղաքում: Ընկերությունը հայտնի է իր Բարբի տիկնիկներով եւ Hot Wheels խաղալիք մեքենաներով: Աշխատում է 40-ից ավելի երկրներում, աշխատակիցների հաստիքակազմը ներառում է մոտավորապես 32 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս