Վարչապետի թեկնածուի շուրջ առաջին քննարկումները կոալիցիայում տեղի կունենան ապրիլի 9-ի մոտ, թեև ներքին կարգով արդեն հայտնի կլինի թեկնածուն:
Ռուսաստանը Աֆրիկյան Միության հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջեւ երկխոսության խորացում է ակնկալում:
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկարի» թվով 90-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
«Քաղաքականությունը խայտաբղետ է, և քաղաքական զարգացումները թելադրում են նոր պահանջներ: Քաղաքականության մեջ ամեն օր փոխվում են բաներ և ամեն գիշեր կարող են բաներ փոխվել: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ չպետք է ցանկություններին, հավակնություններին տուրք տալ»:
Մարտի 5-ին, ժամը 1.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1961 թ. ծնված Վարուժան Ղ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ Երևանի Դուրյան փողոցում անհայտ անձը դանակահարել է իրեն:
Հարավային Կորեայի պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետության նախագահի հատուկ պատվիրակը, մարտի 5-ին Սեուլից մեկնել է Փհենյան:
Շվեյցարիան կշարունակի հարկ վճարել հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի համար, ինչպես նաեւ երկրի բյուջեն կրկին կհամալրի ֆեդերալ հարկերի հաշվին:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում ցեմենտի գործարան չի կառուցվելու, այլ ենթադրվում է կառուցել արտադրամաս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։
Հայաստանում ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձի արագ հայտնաբերումը, ձերբակալումն ու հանձնումը հնարավոր եղավ ապահովել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում:
«Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ: Ես չեմ ուզում դատել մարդկանց, բայց ինչ սկզբունքներով ենք բարոյականությունը գնահատում: Սա է հարցը, ամեն մարդն ունի իր բարոյականությունը»:
«Եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որ եղել է 2008թ. փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ կա ճանապարահային քարտեզի նախագիծ, որը քննարկվում է «Ելք» դաշինքում և կուսակցություններում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
3000-ից 5000 դրամ տուգանք փողոցը չթույլատրված տեղով հատելու համար:
Հայաստանի ճանապարհաշինարարարներն այսուհետ կմիավորվեն մեկ ասոցիացիայի ներքո։ Երևանում տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։
Բունդեսթագը Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելի թեկնածության շուրջ կքվեարկի մատի 14-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դարձել է գոլի հեղինակ:
Աջ կենտրոնամետ կոալիցիան ձայների 37 տոկոսն է հավաքում Իտալիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրություններում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը մեռած է, եւ եկել է փոփոխությունների ժամանակը։
Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են հանցավոր խումբ․ թիրախը՝ խանութների տերմինալներն էին։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը մարտի 5-ին որոշում է կայացրել մեկ օրով դադարեցնել բոլոր տեսակի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների մատուցումը:
ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Աբդել Ֆաթահ աս Սիսին մարտի 5-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները Սիրիայում՝ պայմանավորվելով միասին աշխատել այնտեղ հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, «Արսենալ»-ը դժվար շրջան է ապրում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նրա հետ քննարկել է լարված իրադրությունը Սիրիայի Արեւելյան Գութայում:
Պեկինի Ժողովրդական ժողովների տանը մարտի 5-ի առավոտյան բացվել է ՉԺՀ-ի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) առաջին նստաշրջանը։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Պտուտակահանով սպառնացել ու բռնություն է գործադրել․ Կենտրոնում տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Յուքոմ» ընկերության հանդեպ: