Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման շահառու «FMD K&L Europe» ընկերությունը Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շվեյցարական «Sylex» և «Clinerion» ընկերությունների հետ։
Հայաստանը ներկա պայմաններում նախատեսում է հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների մուտքը ՀՀ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Մարտի 4-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթողներ են դարձել աջ կենտրոնամետ կոալիցիան՝ Մատեո Սալվինիի «Լիգայի» գլխավորությամբ, եւ «5 աստղերի» շարժումը»:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ անդամներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին:
Նյու Յորքում կայացան 2018 թվականի առաջին «Ավրորայի երկխոսությունները» (Aurora Dialogues):
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
Մարտի 5-ի կեսօրից սպասվում է տեղումների դադար, մարտի 6-ի կեսօրից հետո, մարտի 7-ի գիշերը, մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այսօր ԱԺ Խետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովների նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքների փաթեթը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն այսօր հայ-ղազախական հարաբերություններին նվիրված ասուլիսի ընթացքում շնորհավորեց հայ գործընկերներին սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման, ինչպես նաև Հայաստանի նոր նախագահ ընտրելու կապակցությամբ:
22.02.2018թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Շ.-ն հաղորդում է տվել, որ նշված հիմնարկի տնտեսական մասի աշխատակիցը որոշ դատապարտյալների կողմից կատարած «լավությունների» դիմաց համապատասխան ստուգումներ չի իրականացրել:
«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման: «Փաստինֆո»-ի թղթակիցն այդ մասին տեղեկացավ Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանից:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անձնական «հակառեկորդ» է գրանցել Պրեմիեր լիգայում:
Մարտի 5-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981 թ. ծնված Գ. Վ.-ին:
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Ղազախստանի նախագահ Նազարբաևի գիրքը և անդրադարձավ հայ-ղազախական հարաբերություններին․
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այլևս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում չէ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Գրող, ակտիվիստ Կարեն Անտաշյանն ահազանգում է, որ Նոր Նորքի «Տիգրան Մեծ» զբոսայգում ժայռապատկերներով քարերը բազալտե քարերի կույտի մեջ չեն առանձնանում որպես պատմական հուշարձաններ և վերածվում են աղբանոցի:
Չինաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ ավարտել է 300 հազարով Ժողովրդաազատագրական բանակի թվաքանակի կրճատման միջոցառումները:
«Բոլորիս ողջունում եմ ՀՀ 4-րդ նախագահի ընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ, որ 4-րդ նախագահը դառնա մեր բոլորի նախագահը, ինչպես ինքն է հայտարարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը խախտել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, ուստի իրավունք չունեն պայմանները թելադրել Իրանին:
Մարտի 4-ին ժամը 20:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ՝ 1977թ. ծնված Տ.Բ-ն, վարելով «ԳԱԶ-3110» ավտոմեքենան, կորցնելով ավտոմեքենայի կառավարումն Ճարտար քաղաքի «Հավազ» կոչվող տեղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել է հողապատ ճանապարհում:
Մարտի 5-ին, ժամը 10։00-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գյուղապետարանի աշխատակցից տեղեկություն է ստացվել, որ գյուղում քամու հետևանքով տանիք է վնասվել։
Բռնցքամարտի WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պրոմոութերական ընկերություն կբացի Հայաստանում:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ամստերդամից դիմել է «Միասնական ազգային շարժում»-ից (ՄԱՇ) իր վրացի կուսակիցներին եւ նրանց կոչ է արել մյուս կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար։
Մարտի 4-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «բնական գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1981 թ. ծնված Տիգրան Բ.-ին, վերջինիս կնոջը` 1987 թ. ծնված Լիլիթ Բ.-ին և որդուն` 2014 թ. ծնված Արամ Բ.-ին:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ճեպազրույցները սկսեց` հարգանքի խոսքեր հղելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում մոլեգնած փոթորիկը կոտրել է այն ծառը, որը 227 տարի առաջ տնկել էր երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այցելել է նրանց տուն: