Բաժիններ՝

Արա Ասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Արա Ասոյանը մահացել է մարտի 3-ին, աշխատավայրում՝ Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի բակում, ինֆարկտից:

Արա Ասոյանը ծնվել է 1953թ. հուլիսի 20-ին։

1978թ. ավարտել է Երեւանի Պետական բժշկական ինստիտուտը,

1985թ.Մոսկվայի թիվ 1 բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան։

1978-1981թթ. աշխատել է Թիվ 2 մակական ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում որպես բժիշկ ռեանիմատոլոգ։

1981-1985թթ.՝ Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան թիվ 1 բժշկական ինստիտուտում ասպիրանտ,

1986-1989թթ.՝ Թիվ 2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն,

1989 թվականից՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն,

1994-2007թթ.՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ,

2007թվականից՝ Երեւանի Մ.Հերացու  անվան պետական բժշկական համասլարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, դոցենտ։

Ավելի քան հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031