Բաժիններ՝

Դանակահարություն Երևանում

Մարտի 5-ին, ժամը 1.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1961 թ. ծնված Վարուժան Ղ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ Երևանի Դուրյան փողոցում անհայտ անձը դանակահարել է իրեն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարուժան Ղ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 1.05-ին, Երևանի Կուրղինյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 2000 թ. ծնված Ս. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:

Ժամը 4.15-ին Ս.Ս-ն բերման է ենթարկվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս