«Դժվար փուլ ենք անցնում». Արսեն Վենգեր
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, «Արսենալ»-ը դժվար շրջան է ապրում:
«Մեզ համար դժվար էր վերականգնվել նախորդ շաբաթից հետո: Հոգնած և պասիվ տեսք ունեինք: Դժվար փուլ ենք անցնում: Անհնարին եմ համար առաջնությունը լավագույն քառյակում ավարտելը: Մենք մտածում ենք միայն այն մասին, թե ինչպես սկսենք նորից հաղթել: Կարիերայիս մեջ առաջին անգամ է, որ 4 անընդմեջ պարտություն ենք կրում»,-ասել է Վենգերը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալ»-ը կրկին պարտվեց, այս անգամ «Բրայթոն»-ին (2:1): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին: Այս պարտությունից հետո «Արսենալ»-ը մնաց նույն 45 միավորով նույն 6-րդ հորիզոնականում: Թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի մարտի 8-ին: Եվրոպայի լիգայի շրջանակում «զինագործները» կխաղան «Միլան»-ի հետ: