«ՀՅԴ-ն պատրաստ է քննարկելու ցանկացած թեկնածություն, որը կառաջադրի ՀՀԿ-ն». Արմեն Ռուստամյան

Վարչապետի թեկնածուի շուրջ առաջին քննարկումները կոալիցիայում տեղի կունենան ապրիլի 9-ի մոտ, թեև ներքին կարգով արդեն հայտնի կլինի թեկնածուն: Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, կոալիցիոն հուշագրով նախատեսված է, որ վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, բայց նրանք պետք է ներկայացնեն թեկնածուին, և կոալիցիան պետք է այդ հարցը քննի: Նա նշեց, որ նոր նախագահը պետք է լիազորությունները ստանձնի և մասնակցի քննարկումներին:

Ըստ նրա` ՀՅԴ-ն պատրաստ է քննարկելու ցանկացած թեկնածություն, որը կառաջադրի ՀՀԿ-ն:

Պատասխանելով հարցին, որ, եթե Սերժ Սարգսյանը 2014 թվականին խոստացել է, որ չի հավակնելու վարչապետի կամ նախագահի պաշտոնին, արդյոք ՀՅԴ-ն կհամոզի՞ Ս.Սարգսյանին հետ կանգնել իր խոսքերից ու դառնալ վարչապետ, Ա.Ռուստամյանը նշեց, որ այդպիսի տրամադրություն չունեն, և այդ հարցը գտնվում է ՀՀԿ-ի դաշտում.

«Իրենք պետք է այդ խնդիրը որոշեն և առաջադրեն: Մենք իրենց հետ նախապես չենք քննարկելու, թե ում առաջադրեն: Այդ իրավունքը լրիվ իրենց է տրամադրված»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս