Բաժիններ՝

«Կապանում ցեմենտի գործարան չի կառուցվելու». քաղաքապետ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում ցեմենտի գործարան չի կառուցվելու, այլ ենթադրվում է կառուցել արտադրամաս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։

Խոսելով բնապահպանական խնդիրներից՝ քաղաքապետն ընդգծեց, որ թիվ 1 բնապահպանական խնդիր է եղել և մնում է բնության պահպանությունը։

«Սովորաբար ընդունված է ասել, որ հանքարդյունաբերությունն է խնդիր կամ այլ տնտեսության ռիսկային ճյուղերը, բայց իրականում մեծ խնդիր է բոլորիս վերաբերմունքը բնության հանդեպ»,- նշեց Հայրապետյանը։

Հարցին, թե Կապանում ցեմենտի գործարան, արդյոք, կառուցվելո՞ւ է, նա վստահեցրեց, որ այն լինելու է արտադրամաս և ոչ գործարան։

«Կապանում ցեմենտի գործարան չի լինելու, այլ ենթադրվում է կառուցել ցեմենտի արտադրամաս։ Այն էականորեն տարբերվում է գործարան հասկացությունից և՛ արտադրական, և՛ տեխնոլոգիական իմաստներով։ Գործարանը իր գործունեությամբ ենթադրում է իրականացնել արտադրության ամբողջ ցիկլը՝ բաղադրիչների վերամշակումն ու փաթեթավորումը ևս։ Արտադրամասի դեպքում պատրաստի հումքը բերվելու է Կապան (այստեղ բնական ռեսուրս չկա) և փաթեթավորվելու։

Այսինքն՝ որոշակի աղալու գործընթաց կիրականացվի և կփաթեթավորվի։ Կապանում ենթադրվող արտադրամասում չի նախատեսվում ունենալ վառարան, կատարել եփման պրոցես, որոնք բնապահպանական ռիսկեր են պարունակում։ Մենք օրեր առաջ կազմակերպել ենք առաջին հանրային լսումը՝ իրազեկման փուլը և մեր քաղաքացիների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին մանրամասն պատասխաններ են տրվել»,- նշեց Հայրապետյանը։

Նրա խսոքով՝ ենթադրվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից պատրաստի հումք ներկրել և Կապանում փաթեթավորել։ Քաղաքապետն ընդգծեց, որ սպառման շուկան, հավանաբար, ոչ միայն Սյունիքի մարզը կլինի, այլև Արցախի Հանրապետությունը։ Հայրապետյանը չբացառեց, որ հնարավոր է նաև արտադրանքը արտահանվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս