ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանին դասել է ճանապարհորդությունների համար անվտանգ երկրների շարքին:
Այսօր կառավարության նիստում արգելք սահմանվեց այս տարվա ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծման և հաշվառման վերաբերյալ:
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծած որդու նկատմամբ նշանակած տուգանքի վերացման համար։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
4,9 մագնիտուդով երկրաշարժ է հունվարի 11-ին տեղի ունեցել Իրանի արեւելքում:
Այսօր կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, ամանորյա տոներից անմիջապես հետո` հունվարի 8-12-ը արձակուրդում է, որն անցկացնում է արտերկրում։
Եվրամիության միջերկրածովյան երկրների (Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի) ղեկավարները, որոնք հունվարի 10-ին Իտալիայի մայրաքաղաքում հավաքվել էին գագաթնաժողովի, հանդես են եկել ԵՄ-ի ապագայի հարցի շուրջը Միության քաղաքացիների համաժողովրդական կոնսուլտացիաների անցկացման օգտին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր երկիրը կարող է վերադառնալ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիր, որից նա դուրս է եկել 2017 թվականի ամռանը։
Ներգաղթի կարգավորումն ու ԱՄՆ-ի սահմանների պաշտպանությունը Թրամփի նախընտրական խոստումներն էին: Սակայն առանց դեմոկրատների, այդ խոստումները բարդ կլինի իրականացնել.
Նյու Յորքի իշխանությունները հայց են հարուցել աշխարհի հինգ խոշորագույն նավթընկերությունների դեմ՝ գլոբալ տաքացման հետեւանքներից քաղաքի պաշտպանության ջանքերի համար փոխհատուցում ստանալու նպատակով:
Հունվարի 9-ին ժամը 19:30-ին Ճարտար քաղաքի բնակիչ` 1974թ. ծնված Թ.Ա-ն ոստիկանության Մարտունու շրջանային բաժին դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, 3 անհայտ անձինք իր որդուն՝ 2003թ. ծնված Ա.Ա-ին, Ճարտար քաղաքում նստեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) տարածաշրջանային անվտանգության փորձագետ Էդուարդ Աբրահամյանը կազմել է ռազմական տեխնիկա ցանկ, որը Հայաստանը կգնի Ռուսաստանից ստացած ռազմական վարկով:
Կողոպուտի և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին ժամերի ընթացքում:
ԱՄՆ-ը դիմել է Իրանի իշխանություններին՝ պահանջելով ազատել երկրի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին։
Սիրիայի կառավարական զորքերն Իդլիբի նահանգում վերականգնել են վերահսկողությունը Աբու Դուհուր ավիաբազայի նկատմամբ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում սողանքների ու հեղեղումների հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի համար շատ ավելի լավ է համագործակցել Մոսկվայի հետ, քան թշնամություն անել նրա հետ:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով դաշինքի կողմից ընդդեմ թանկացումների կազմակերպվելիք երթին, նշել է.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ կայացած շփումները՝ հույս հայտնելով, որ նրանց երկխոսությունը կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման:
«Փաստ» թերթին հայտնի է դարձել, որ Պաշտպանության նախարարությունից Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված կադրերը և ՊՆ-ում մնացած Դավիթ Տոնոյանի մտերիմները ջանասիրությամբ լոբբինգ են անում հանուն Դավիթ Տոնոյանի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքով» սահմանվել է նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ՝ բեռնատարների համար: Այդ հարկի գանձման գործընթացը լիակատար անակնկալ է եղել բեռնափոխադրողների համար:
Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 10-ին Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի Արագած համայնքի Մեխակ Մեխակյանի անվան դպրոցը մարզում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներից մեկն է: Դասարանները տաքացվում են հեղուկ վառելիքով:
Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների բռնկում կա ու հատկապես երեխաների շրջանում: Բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Ընդունարաններում մեծ հերթեր են գոյանում: Երեխաներին աշխատում են հոսպիտալացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ եթե վիճակը թույլ է տալիս, բուժումը կազմակերպել տան պայմաններում:
Հունվարի 10-ին՝ ժամը 21:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 39/1 շենքի 3-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: