Ոչ ոք չի համարձակվում խոսել այդ մասին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Հայտնի է նաեւ, որ աշխարհի 2017 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությանը մարզիկները գնացել են սեփական միջոցներով՝ վճարելով, մոտավորապես, հազարական ամերիկյան դոլար:

Ֆեդերացիայի գումարը չի բավականացնում նաեւ, որ կարողանան նախատեսված ծրագրով՝ հավաքներ անցկացնել, օրինակ 2017-ի դեկտեմբերին Ծաղկաձորում հավաք չանցկացրին, ինչպես սովորաբար անում են:

Գյումրիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու խոստումները երկար ժամանակ է՝ միայն գեղեցիկ ճառերում են (նրա անվան գործող մարզադպրոցը վերանորոգել հնարավոր չէ):

Մարզաձեւի հետ կապ ունեցող մարդիկ նախընտրում են խնդիրների մասին խոսել անձնական զրույցներում, սակայն ոչ հրապարակային:

Հրապարակային խոսքում նրանք հերքում են: Օրինակ, 2017-ի ամռանը «Հայկական ժամանակ»-ն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի՝ հավաքականից հեռանալու իրական պատճառը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացված նյութական միջոցները չստանալն էր, տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել էր ինքը՝ Մկրտչյանը, սակայն, երբ այդ մասին հրապարակում եղավ, մասնագետը տեսանյութ տարածեց՝ հերքելով ինքն իրեն:

Հայաստանի հենակետային մարզաձեւերից մեկը, որը երկրին պարբերաբար օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ է տալիս, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս