Պաշտոնական Անկարան հրաժարվում է մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության առաջիկա համագումարին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի Սոչի քաղաքում:
Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշի նահանգում, որտեղ շուրջ 200 մլն մարդ է ապրում, անցած օրվա ընթացքում ավելի քան 40 մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով:
Վրաստանի Փոթիի նավահանգիստը հունվարի 9-ից փակ է փոթորկի պատճառով, որը մոլեգնում է երկրի սեւծովյան ափին:
«Մի մոռացեք՝ մենք այսօր հաղթող կողմ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանն ստեղծել է փոքր բանակ՝ աշխարհում խոշորագույն Blackwater մասնավոր զինվորական ընկերության համանմանությամբ:
«Ռեալի» պաշտպանը խոսել է ծանր ժամանակների մասին: Մարսելոն պատմել է լրագրողներին մադրիդյան ակումբում տիրող տրամադրության և իրավիճակի մասին:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը համաձայնության է եկել «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության հետ, որ դեկտեմբերի 21-ի խորհրդարանական ընտրություններից հետո կփորձի ստանձնել տարածաշրջանի ղեկավարի իր պաշտոնը։
Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Խուրամ Դասթգիր Խանը հունվարի 9-ին հայտարարել է, որ Պակիստանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պաշտպանության եւ հետախուզության բնագավառում Իսլամաբադին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը սառեցնելու Վաշինգտոնի որոշումից հետո։
Հունվարի 10-ին, ժամը 07:57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՀՀ-ում երթևեկությունն աջակողմյան է, բնականաբար, պետք է ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 13.50-ին, Ախուրիկ գյուղից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Հայկ Մ.-ն։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան նիստերից բացակայելու հիմնավորմամբ կզրկվի պատգամավորական մանդատից:
Համաշխարհային բանկը 2018 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 3.8% տնտեսական աճ (հունիսին կանխատեսումը 3.1% էր)։
Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Իտալիա շարունակում է մնալ իտալական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը և ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականների առաջատարներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն «Ջիբրալթար Օփեն»-ին:
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է խորհրդային եւ ռուսաստանցի դերասան Միխայիլ Դերժավինը:
«Հանձնաժողովը շարունակում է դիտանցումները, և շուկայում մրցակցային խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության (ASİMDER) նախագահ Գյոքսել Գյուլբեյը նոր հայտարարությամբ է հանդես եկել:
Տնտեսագետները գնաճի մեղմման գործում մեծապես կարևորում են պետության վերահսկողական գործառույթի իրականացումը, որպեսզի գնաճային սպասումները անբարեխիղճ տնտեսավարողների համար գների ուռճացման խթան չհանդիսանան:
Սաստիկ քամին, որն անցած ողջ գիշեր չի դադարել Թբիլիսիում, տապալել է ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծեր ու ավտոմեքենաներ:
Հունվարի 9-ին Մեծ Բրիտանիայի առաջավոր ավիաբազաներ են տեղափոխվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երեք B-52H ռազմավարական ռմբակոծիչներ:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
2018 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կբարձրանան մինչեւ 3,1 տոկոս, բայց հետագա աճի ներուժը մտահոգություն է հարուցում:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10 -ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և այլ օրենքներ։
Թուրքիայի գործող և նախկին նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբդուլլահ Գյուլի միջև տարաձայնությունների խորացումը շարունակում է մնալ երկրի քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: