«Ռեալի» հարձակվողն Ինստագրամում հրապարակել է նորածինների հետ առաջին լուսանկարը:
«Մեր հայրենակիցները հնդկաձավար չեն օգտագործում, իրենց համար նորություն է և սա դժգոհություն է առաջացնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` մեկնաբանելով Սիրիա ուղարկված օգնության կապակցությամբ հնչած դժգոհությունները:
«Դուք կարծում եք՝ օդի՞ց է եղել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված որոշումները լրիվ համահունչ էին նրան, ինչ ՀՀ նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ: Մենք ասում էինք, որ հրադադարի եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել էին անժամկետ՝ Ադրբեջանի, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, պետք է անխտիր իրականացվեն»:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Շատ հնարավոր է, որ առաջիկայում լինի հանդիպում արտգործնախարարների մակարդակով»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ:
Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ կայանալիք հանդիպումը պետք է պարզություն մտցնի երկու երկրների փոխգործակցության հարցում:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարության նախաձեռնությամբ «Аэрофлот» ավիաընկերությունը օդանավերից մեկն անվանակոչել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով: Այս մասին տեղեկացրին ավիաընկերության մամուլի ծառայությունից:
«Բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակում Վիեննայում, ես ամբողջ պատասխանատվությամբ եմ դա ասում, մի օր դրանք կհրապարակվեն, եռանախագահների առաջարկները և այն, ինչ որ բանակցվել է, բոլորի մեջ ասված է, որ ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակման բանակցություններին` Հայաստանի, Ադրբեջանի հետ և եռանախագահների միջնորդությամբ»:
Անցած տարի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել էր 14.4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 97.9 % է: Ինչպես այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խնայողությունների արդյունքում տնտեսվել է 304.8 մլն դրամ, միջազգային կազմակերպություններին պարտքը` 2 մլրդ 420 մլն 167 հազար դրամ, որը 9 տարի առաջվա համեմատ պակասել է մոտ 5 անգամ, քարոզչության համար ծախսվել է 104 հազար դոլար:
Տոկիոյում հունիսի 30-ին անփութության գործով դատական ունկնդրումներ են սկսվել «Ֆուկուսիմա-1»-ի գործարկու-ընկերության՝ Tokyo Electric Power-ի (TEPCO) նախկին ղեկավարի նկատմամբ:
Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային ծրագրի շուրջ գործարքի շրջանակներում, որը 2015 թվականի հունիսին կնքվել է «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը մտադիր չեն Կատարի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամը կարգավորել բանակցությունների ճանապարհով: Այս կարծիքը հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին Վաշինգտոն այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրուցելիս:
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Փարիզում փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց:
ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Տայվանին, ինչպես նաեւ պատժամիջոցների սահմանումը Չինաստանի ընկերությունների դեմ բացասաբար կազդեն ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ վստահության վրա:
Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՔԿՀ նյարդաբանի զննությամբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել։
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատն սկսել է կոռուպցիայի մեղադրանքների քննարկման ընթացակարգը, որոնք առաջադրվել են երկրի նախագահ Միշել Տեմերին:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները հունիսի 29-ին Հիթրոու օդանավակայանում ձերբակաել են երիտասարդ մի կնոջ, որին կասկածում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։
Միացյալ Նահանգների իշխանությունները մինչ օրս այն բանի ոչ մի ապացույց չեն հայտնաբերել, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր նախահամաձայնության մեջ մտնել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որին Վաշինգտոնը մեղադրում է ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ:
ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ու արաբական ջոկատների կոալիցիայի հրամանատարությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները լիովին շրջապատված են իրենց կողմից հռչակված «խալիֆայության մայրաքաղաքում»՝ Սիրիայի Ռաքա քաղաքում, տեղեկացնում է BBC-ին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարել է ԱՄՆ-ի թեւակոխումը Էներգետիկական քաղաքականության «ոսկե դարաշրջան»՝ բնական գազի, նավթի եւ ածխի արտահանման ավելացման շնորհիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հեծանիվը գողացած անձի ինքնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ արտասահմանյան ուղեւորությունը, որն սկսվում է հուլիսի 5-ին, կլինի, «կարճատեւ, բայց հագեցած»:
Արտերկրից առաքված ճամպրուկ փոխանցելու պատրվակով մտել էին տուն և կապկպել տանտիրուհուն: Հայտնաբերում 8 տարի անց
Գոլը ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին նա գրառում էր կատարել թվիթերյան միկրոբլոգում: 5 ժամ տևած ձերբակալությունից հետո լրագրողը երկրից արտաքսվել էր: Թե որն է եղել երկրից արտաքսման պատճառը, հայտնի չէ:
Սիրիան չի վերացրել քիմիական զենքի ստեղծման՝ իր ծրագիրը: Այս պնդումն է բովանդակում գրավոր այն հայտարարությունը, որը հունիսի 29-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը տարածել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցի հրապարակման առթիվ, որը հաստատում է ապրիլի սկզբին Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում զարինի կիրառումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, չնայած կառավարության՝ պետական միջոցները խնայելու մասին հորդորներին, նոր ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՄԻՊ աշխատակազմը անցած տարվա դեկտեմբերի 7- ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ և գնել է բոլորովին նոր՝ 2016 թվականի արտադրության, սև գույնի, սեդան թափքով, 2.5 լիտր շարժիչի ծավալով «Toyota Camry»: