
ԱՄՆ-ի իշխանությունները ՌԴ-ի հետ Թրամփի նախահամաձայնության ապացույցներ չգտան. Fox

Միացյալ Նահանգների իշխանությունները մինչ օրս այն բանի ոչ մի ապացույց չեն հայտնաբերել, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր նախահամաձայնության մեջ մտնել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որին Վաշինգտոնը մեղադրում է ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի մի աղբյուր:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Թրամփի եւ ՌԴ-ի միջեւ իբր գոյություն ունեցող կապերի շուրջ հետաքննությունը վարում են Կոնգրեսի երկու պալատների արդեն առնվազն հինգ կոմիտեներ եւ երեք դաշնային գերատեսչություններ:
«Գլխավոր խնդիրն այն է, որ բազմաթիվ հետաքննություններից ամիսներ ու ամիսներ անց ոչ ոք այդպես էլ նախահամաձայնության ոչ մի կարգի ապացույցներ չի հայտնաբերել»,- մեջերում է հեռուստաալիքն իր աղբյուրի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: