Բաժիններ՝

Բրազիլիայի խորհրդարանը երկրի նախագահի դեմ մեղադրանքների քննարկման ընթացակարգ սկսեց

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատն սկսել է կոռուպցիայի մեղադրանքների քննարկման ընթացակարգը, որոնք առաջադրվել են երկրի նախագահ Միշել Տեմերին: Հերթական նիստում, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, պատգամավոր Մարիանա Կարվալիուն գործընկերներին ընթերցել է հանրապետության գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոյի դիմումի տեքստը։

Այդ փաստաթղթում շարադրված են հետաքննության փաստարկները, որը խնդրում է Տեմերին առաջադրել կոռուպցիայի մեղադրանքներ եւ նրան ազատել նախագահի պաշտոնից: Տեքստի ընթերցումից հետո խորհրդարանի ստորին պալատը պետության ղեկավարի վարչակազմին պաշտոնապես ծանուցել է համապատասխան ընթացակարգեր սկսելու մասին:

Բրազիլական օրենսդրության համաձայն՝ նախագահն ունի դատական հետապնդումից մասնակի անձեռնմխելիություն, ուստի նրան մեղադրանքների առաջադրման որոշումը կարող է ընդունել սոսկ երկրի Դաշնային գերագույն դատարանը: Բացի դրանից, բարձրագույն դատական ատյանը պարտավոր է ստանալ խորհրդարանի թույլտվությունը համապատասխան գործողությունների համար, այսինքն՝ բացի դատավորներից, պետության ղեկավարին մեղադրանքների առաջադրման նախաձեռնությանը պետք է հավանություն տա օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավորների առնվազն երկու երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս