Բաժիններ՝

«Արայիկ Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել». ՔԿՎ-ն՝ «Միայնակ գայլի» զննության մասին

ՔԿՀ նյարդաբանի զննությամբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել։ Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցի հայտնեցին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի պաշտպանը հունիսի 29-ին միջնորդություն էր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին իր պաշտպանյալին բժշկական զննության ենթարկելու համար, մասնավորապես. «…հատկապես պարզել գլխուղեղի ցնցում ստանալու վերաբերյալ փաստը»: Տեղեկացնում ենք, որ նույն օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նյարդաբանի զննությամբ կալանավորված անձ Ա. Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել»,- տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս