
«Ե՞րբ է Արցախը վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ». Արարատ Զուրաբյանը՝ Էդվարդ Նալբանդյանին

«Բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակում Վիեննայում, ես ամբողջ պատասխանատվությամբ եմ դա ասում, մի օր դրանք կհրապարակվեն, եռանախագահների առաջարկները և այն, ինչ որ բանակցվել է, բոլորի մեջ ասված է, որ ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակման բանակցություններին` Հայաստանի, Ադրբեջանի հետ և եռանախագահների միջնորդությամբ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հարցին, թե ե՞րբ է Արցախի Հանրապետությունը վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ:
Ըստ նրա` այս մասին նա խոսել է նաև անցած տարի, և սա հստակ ֆիքսված է. «Առանց դրա որևէ պայմանագիր չի կնքվի: Անհնար է առանց Ղարաբաղի որևէ համաձայնության գալ, որ կհաշվվի, որ այդ համաձայնությունն արդեն վերջնական է»: