
Ճապոնիայում դատավարություն է սկսվել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի գործարկու-ընկերության նախկին ղեկավարի դեմ

Տոկիոյում հունիսի 30-ին անփութության գործով դատական ունկնդրումներ են սկսվել «Ֆուկուսիմա-1»-ի գործարկու-ընկերության՝ Tokyo Electric Power-ի (TEPCO) նախկին ղեկավարի նկատմամբ: Ընկերության նախկին նախագահ Ցունեհիսա Կացումատեն, ինչպես նաեւ երկու փոխնախագահներ Իտիրո Տակեկուրոն եւ Սակաե Մուտոն մեղադրվում են այն բանում, որ TEPCO-ն ցունամիի պոտենցիալ հարվածից կայանի պաշտպանության կանխիչ միջոցներ չի ձեռնարկել։
Հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ տակավին 2008 թվականին TEPCO-ի դուստր ընկերությունը պատրաստել էր գնահատում, որի համաձայն ատոմակայանի շրջանում հնարավոր է ցունամի մինչեւ 15,7 մետր բարձրությամբ: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի է ունեցել 2011 թվականի մարտին, երբ ցունամիի հարվածի հետեւանքով կայանում շարքից դուրս եկան էներգամատակարարման եւ հովացման համակարգերը:
Դրա հետեւանքով երեք էներգաբլոկներում տեղի ունեցավ վառելիքի հալում, ինչն այրեց ռեակտորների պաշտպանիչ պատյանները: Ճապոնիայում ընդարձակ տարածքներ ենթարկվել են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտման, կայանի գտնվելու շրջանից ստիպված տարահանել են տասնակ հազարավոր մարդկանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: