Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մերձդնեստր է այցելել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ։
Առանձնապես խոշոր չափերի հասնող սինթետիկ թմրամիջոց՝ կոշիկներում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել հուլիսի 1-ից մեկնարկող 2017թ. ամառային զորակոչի վերաբերյալ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորությամբ Մոսկվայում քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:
Մարդիկ, ովքեր մեծ քանակով շաքար են օգտագործում, օրգանիզմում նպաստավոր միջավայր են ստեղծում բակտերիաների ու սնկերի համար։
Longchamp ֆրանսիական ընկերությունը ցուցադրել է ամառային կոշիկի նոր հավաքածու: Այդ մասին հայտնել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Դոնարուման կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ 2018թ.-ին: Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հաղորդել էր, որ կհանդիպի «Միլանի» հետ երիտասարդական Եվրո-2017-ից հետո, որպեսզի քննարկեն Դոնարումայի ապագան:
«Մեր ՊՆ-ն վերջերս հաղորդագրություն տարածեց՝ մեր զինվորներին սպանեցին, մենք էլ սպանեցինք նրանց զինվորներին։ Քանի անգամ ենք խոսել, որ չպետք է հայ զինվորի սպանության պատասխանը լինի ադրբեջանցի զինվորի սպանությունը»,- նկատեց բանախոսը։
22-ամյա ֆրանսիացին նոր ակումբի հետ 3 տարվա համար նախատեսված պայմանագիր է ստորագրել: Էնցո Զիդանի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Տրանսֆերի գնի և պայմանագրի մանրամասների մասին չի հաղորդվում:
Արցախի Հանրապետությունում 2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ գրանցվել է օձի խայթոցի 13 դեպք, որից 3-ը երեխաներ են, 1-ը` հղի կին:
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է չվերադառնալ ՊՍԺ-ի տրամադրության տակ, որը սկսում է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին հուլիսի 4-ին: Ենթադրվում է, որ այդ դեպքում «Բարսելոնան» կսկսի ուղղակի բանակցություններ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ:
երսման սրահը մարմնավաճառների համար պոռնկությամբ զբաղվելու նպատակով օգտագործելու և այդկերպ գույքային օգուտ ստանալու համար սրահի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ադրբեջանի ազգային ժողովը հունիսի 29-ին հաստատել է 2017-ի բյուջեի նախագծի փոփոխված փաթեթը:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը Գազիանթեփի ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում խոշոր հարձակում են կանխել:
Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի աշխատակից: Նախնական տվյալներով՝ ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ իրականացնելիս՝ «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդը հետադարձ կատարելիս, հունիսի 30-ին`ժամը 11:00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել նույն ՍՊԸ-ի մեկ այլ աշխատակցի։ Վերջինս ստացված մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության սենատորներին հորդորել է չեղյալ հայտարարել նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված Obamacare առողջապահության բարեփոխումն այն բանից հետո, երբ հանրապետականների նոր օրինագիծն անհրաժեշտ քանակությամբ ձայներ չի ստացել Սենատում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների պատասխան միջոցները երկարացրել էմինչեւ 2018 թվականի դեկտեմբեր:
Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում Ձեր անձնական ներդրումը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է 2017 թվականի համար Եվրախորհրդի բյուջե անդամավճարի մուծումը կասեցնելու Ռուսաստանի որոշման մասին:
Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) հունիսի 29-ին Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունել:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում ընթացող դատական նիստի ժամանակ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն ծննդյան օրվա կապակցությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության միավորումը լիովին հնարավոր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` նշելով, որ կլինի առանձին վերլուծություն:
«Եթե առանձին անձանց մասին է խոսքը, ապա այն ճշգրտումների կարիք ունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյաների որդիների` բանակում չծառայելու հանգամանքը:
Ուկրաինայի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ արշավն սկսել է Ռուսաստանի հետ իր տարաձայնությունների պատճառով:
Կատարի մայրաքաղաք Դոհայի բնակիչները բոյկոտում են Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծված մթերքները՝ նախապատվությունը տալով իրանական եւ թուրքական արտադրանքին:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ին մեկնարկեց կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2017թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։
Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում մեկնարկել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատական նիստը: