
Լոնդոնի օդանավակայանում կին է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով

Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները հունիսի 29-ին Հիթրոու օդանավակայանում ձերբակաել են երիտասարդ մի կնոջ, որին կասկածում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։Այդ մասին ասված է Սքոթլանդ-յարդի կայքում զետեղված հայտարարության մեջ:
Բրիտանիայի մայրաքաղաքի 21-ամյա բնակչուհուն Ստամբուլից վերադառնալուց հետո տարել է տեղի ոստիկանության բաժանմունքներից մեկը: Նշվում է, որ ձերբակալումը կապված է Սիրիայի իրադարձությունների հետ:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները երկու հասցեներով խուզարկություններ են կատարել Լոնդոնի հյուսիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: