Բաժիններ՝

«Տեսնում ենք՝ աշխարհի երկրների մեծամասնությունն ինչ մտահոգությամբ է ընկալում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների աննորմալ վիճակը». Լավրով

Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ կայանալիք հանդիպումը պետք է պարզություն մտցնի երկու երկրների փոխգործակցության հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներում»:

«Արդի աշխարհում առանձնակի կարեւորություն է տրվում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերություններին, որոնցից կախված է միջազգային բազմաթիվ խնդիրների լուծումը՝ ռազմավարական կայունության ապահովումից մինչեւ տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորումը»,-ընդգծել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

«Տեսնում ենք՝ աշխարհի երկրների մեծամասնությունն ինչ մտահոգությամբ է ընկալում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների աննորմալ վիճակը, որոնք ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի պատանդն են դարձել,-ասել է Լավրովը:-Ակնկալում ենք, որ Համբուրգում մեր նախագահների հանդիպումը, որի մասին հայտարարվել է, պարզություն կմտցնի ռուս-ամերիկյան փոխգործակցության հեռանկարների հարցում»:

Նախարարը հույս է հայտնել, որ «գերակշռող կլինի պրագմատիզմը, ազգային շահերը իրատեսական, առավել արդյունավետ մեթոդներով ապահովելու տրամադրվածությունը»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս