Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել և ծառայում եք հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին:
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
Տվյալ որոշմամբ՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետևանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում են զոհված ազատամարտիկների և զինծառայողների անօթևան ընտանիքների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները:
Հունիսի 29-ին, ժամը 21:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
«Հունիսի 29-ին ամերիկյան նախաձեռնությամբ կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Քննարկվել են ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Խնդրի առնչությամբ հանդես է եկել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն, ով բացարձակ ճշմարիտ է համարել որոշումը, որով արգելվել է Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ:
Թուրքիան չի ցանկանա դրդել Ադրբեջանին՝ դիմելու ռազմական գործողությունների: Բացի այդ՝ այժմ Ադրբեջանի ներսում իրավիճակը սրված չէ: Երբ ներսում դժգոհությունները շատանան, կարող են դիմել արկածախնդրության, սակայն հիմա հարաբերական հանգիստ է: Այդ պատճառով ես հիմա չեմ տեսնում ֆակտորներ, որոնք կստիպեն պատերազմել: Ալիևը հիմար չէ և հիմա չի սկսի պատերազմել։
«Գերմանիայում նախապատրաստվող ընտրական պայքարից առաջ դրսից ազդելու փորձերը բացարձակապես անընդունելի են»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ թեպետ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ Սերժ Սարգսյանը այսօրվանից կարող է ստանալ ՀՀ աշխատանքային կենսաթոշակ, քանի որ մեր հանրապետությունում 63 տարեկանը համարվում է կենսաթոշակի անցնելու միասնական տարիք: Իհարկե, եթե նա դիմի՝ կենսաթոշակ ստանալու համար»:
Ընտանեկան բռնության հերթական դեպքն ավարտվել է կնոջ կողմից ամուսնու սպանությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն ստացանք, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցությանը միջնորդությունը մերժվել է։
Նախօրեին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը:
Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին ազատելու՝ Դավիթ Հարությունյանի որոշումը երեկ բավականին ծանր են տարել նախարարությունում, որտեղ Գևորգյանին լավ են վերաբերվում:
Պարզվել է, որ Շրջանային փողոցում փլուզվել է երկաթբետոնե հենապատը (մոտ 70 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ)՝ վնասելով հարակից կայանված «ՎԱԶ-21012» մակնիշի 35 GT 129 պետհամարանիշով ավտոմեքենան:
«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով նշանակված դատական նիստերը փոթորկել են ոչ միայն դատական, ոստիկանական, փաստաբանական, դատախազական համակարգը, այլև քրեակատարողական հիմնարկների ու դատապարտյալների առօրյան:
Նորակառույցը գտնվում է Աջափնյակում, որտեղ էր նաև նրա բնակարանը: Մենք դիմեցինք դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին, որ Արթուր Դավթյանը տեղափոխվել է առանձնատուն։
Հունիսի 29-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում սեփական հարկի տակ պարտություններ կրեցին հայկական «Շիրակը» և «Փյունիկը»:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում Գերմանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մեքսիկայի ընտրանուն (4:1):
Մանկության եւ դեռահասության տարիներին IQ-ի բարձր մակարդակը վիճակագրորեն կապված է կյանքի ավելի երկար տեւողության եւ քաղցկեղի 15 տեսակներից, սրտի եւ նյարդադեգեներատիվ հիվանդություններից մահանալու ավելի փոքր հավանականության հետ:
Շվեյցարիայի Յուրայի կանտոնի Կուրտդու սարահարթում դինոզավրի եռամատ ոտքի հետք են հայտնաբերել:
Maserati մակնիշը Նյու Յորքում ներկայացրել է GranTurismo-ի 2018 թվականի նոր մոդելը:
Շարժական հավելվածների համաշխարհային ինդուստրիայի ծավալը 2021 թվականի կարող է հասնել 6,3 տրլն դոլարի:
Վիրուսային նոր գրոհը շաբաթվա ամենաքննարկվող երևույթներից էր: Վիրուսից հիմնականում տուժեց Ուկրաինան, սակայն այն արագորեն տարածվում է նաև ամբողջ աշխարհով: Վիրուսի տարածման արդյունքում խաթարվել էր մի շարք բանկերի, տրանսպորտային ընկերությունների, պետական հաստատությունների և ձեռնարկությունների աշխատանքը:
Դդմիկով և պանրով թխուկ:
Առաջարկվող ճանապարհներից մեկի ընտրությունը շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին։ Ընտրեք այն ճանապարհը, որը ձեզ ամենաշատն է գրավում, և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում։
Մատները կենսական էներգիայի կուտակման վայր են։ Իմանալով՝ որ մատին է հարկավոր կրել մատանին, կարող եք ուժեղացնել կենսաբանական դաշտը և ստանալ այն, ինչ ցանկանում եք։
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է հանգեցնել նախադիաբետի կամ դիաբետի զարգացման։ Այս քրոնիկ հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ հետևելով քաշին և արյան մեջ շաքարի քանակը նվազեցնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելով։