
«Շատ հնարավոր է, որ առաջիկայում լինի հանդիպում արտգործնախարարների մակարդակով»

«Շատ հնարավոր է, որ առաջիկայում լինի հանդիպում արտգործնախարարների մակարդակով»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նրա` հանդիպումը հնարավոր է հուլիս ամսին: Այլ հարցերի Է.Նալբանդյանը չպատասխանեց և շտապ հեռացավ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ այցի մասին տեղեկություն փոխանցելու Մինսկի խմբի անդամներին: Նրանք նաև ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը: