
ՉԺՀ-ի դեսպանը դատապարտել է ԱՄՆ-ի և Տայվանի միջև կնքված ռազական գործարքը

ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Տայվանին, ինչպես նաեւ պատժամիջոցների սահմանումը Չինաստանի ընկերությունների դեմ բացասաբար կազդեն ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ վստահության վրա: Ինչպես հայտնել է Reuters-ը, հունիսի 29-ին այս կարծիքն է հայտնել Վաշինգոնում ՉԺՀ-ի դեսպան Ցույ Տյանկայը:
«Այդ բոլոր գործողությունները՝ Չինաստանի ընկերությունների դեմ պատժամիջոցները եւ մանավանդ զենքի վաճառքը Տայվանին, որոշակիորեն կխաթարեն փոխադարձ վստահությունը երկու երկրների միջեւ եւ հակասում են Մար ա Լագոյի հանդիպման ոգուն»,- ասել է դեսպանը:
Ավելի վաղ Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Վաշինգտոնի եւ Տայվանի վարչակազմի միջեւ ռազմատեխնիկական ոլորտում մոտավորապես 1,42 միլիարդ դոլար ընդհանուր գումարի պարտավորագրերին: Նույն օրն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել երկու չինացի քաղաքացիների եւ ՉԺՀ-ի մի կազմակերպության նկատմամբ՝ Փենյանի հրթիռային եւ միջուկային ծրագրերի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: