Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: «Տուժածներից չորսի վիճակը գնահատվում է ծանր: Նրանք անգիտակից վիճակում են»,- նշել են բժիշկները:
Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է:
Հաջորդ գարնանը մի շարք կարևոր որոշումներ պիտի կայացնի իշխանությունը՝ թե ով է 2018-ից զբաղեցնելու վարչապետի, ՀՀ նախագահի, ՍԴ, ԿԸՀ, Վերահսկիչ պալատի նախագահների և ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև ՀՀԿ նախագահի պաշտոնները։
Ինչպես նշել է Սահմանադրական ասամբլեայի նախագահ Դելսի Ռոդրիգեսը, հիմնադիր մարմինը նոր սահմանադրության մշակմանը ձեռնամուխ կլինի հաջորդ շաբաթ:
Օգոստոսի 25-ին, ժամը 09:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գիտատեխնիկական առաջընթացն արագացնում է փոփոխությունների արագությունը, իսկ կառավարման մեր համակարգերը հետ են մնում որոշումների ընդունման, ադապտացիայի, նոր կանոնների խթանման և այլ առումներով»,- նշել է Սարգսյանը:
«Վարպետն ամբողջ ժամանակ աշխատում է և դադարներ չի սիրում»,- նշել է Սարգսյանը:
Կուբայում Միացյալ Նահանգների դեսպանության առնվազն 16 աշխատակիցներ են տուժել «ակուստիկական գրոհների» հետևանքով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են հետաքննությունը, բայց «գրոհների» աղբյուրների և պատճառների վերաբերյալ տեղեկատվություն Վաշինգտոնն առայժմ չունի:
Հեռուստատեսությունում Թոմասի դեբյուտը եղել է 1979 թվականին «Մորքը և Մինդին (Mork and Mindy, 1979-1981) սերիալում: Այդ ժամանակից ի վեր նա տասնյակ դերեր է խաղացել սերիալներում և ֆիլմերում, հնչյունավորել մուլտֆիլմեր:
Փոխպատվաստումից հետո գերմանացի մասնագետի հետ քննարկվել են լիմֆոմաների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառությունը այլ ախտաբանությունների ժամանակ:
Մահացել է փաստաբան Ռուբեն Ռշտունին։
«Ես (Հարավային Կորեայի նախագահին) հայտնեցի, թե ցանկանում են, որ մեր երեք երկրները գործեն միամահամուռ»,- մեջբերում է գործակալությունը Ճապոնիայի վարչապետի խոսքից: Նշվում է, որ Հարավային Կորեայի նախագահը լիովին համաձայնել է այդ մոտեցմանը:
Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 24-ին` ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի Ոսկու շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շամիրամ գյուղում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանը հայտնաբերվել է:
«Մի շարք նմուշներից մեզ հարկ եղավ հրաժարվել, որովհետեւ պրակտիկան ցույց տվեց, որ դրանք չբավարարեցին այն պահանջները, որոնք նրանց ներկայացվել էին»,- ասել է Բորիսովը:
Powerball-ի խաղարկությունն անցկացվում է ԱՄՆ-ի 42 նահանգներում, մայրաքաղաքի Կուլումբիայի օկրուգում և Վիրգինյան կղզիներում:
Մահվանից մի քանի ամիս առաջ ճապոնացի բժշիկ Հինոհարա Սիգեակին շարունակում էր բուժել հիվանդներին և աշխատում էր օրական մինչև 18 ժամ: Նա 105 տարեկան էր:
Կանանց միշտ հիշեցնում են, որ նրանք այնպես պիտի անեն, որ հանելուկային լինեն: Իսկ ի՞նչ կասեք տղամարդկանց մասին: Արդյո՞ք նրանք ևս պետք է գաղտնիքներ ունենան: Ասում են, որ տղամարդիկ իրենց մասին եղած ինֆորմացիայի 50%-ը խիստ գաղտնի են պահում: Իսկ ի՞նչ նրանք երբեք չեն պատմի սիրելի կանանց, ի՞նչ է, ի վերջո, թաքցնում ուժեղ սեռը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:
Կոկոսի յուղը մազերի խնամքի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում գործում է Yandex Taxi-ն: Ի սկզբանե Yandex Taxi-ն առանձնացավ Հայաստանի շուկայում նրանով, որ առաջարկեց 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար: Այնուհետև յուրաքանչյուր կիլոմետրի վճարը՝ 100 դրամ:
«Արդեն 60 մլն դոլար է ծախսվել այն օդանավակայանների անվտանգության համակարգերի զարգացման վրա, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին,- ասել է նա:
Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկություններից մեկը հիմնական խցիկն է՝ կրկնակի օբյեկտիվով՝ 12 մեգափիքսել լուծաչափով և օպտիկական կայունացմամբ: Ճակատային խցիկի լուծաչափը կազմում է 8 մեգափիքսել:
Աշխարհահռչակ երգահան, շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը 2018թ. համերգային շրջագայություն կունենա Ֆրանսիայում: Շառլ Ազնավուրի համերգային շրջագայության մեկնարկը կտրվի ընթացիկ տարվա վերջին:
T-Roc-ի հրապարակային դեբյուտը կկայանա սեպտեմբերին Ֆրանկֆուրտում կայանալիք մոտորշոուում: Առաջին պատվիրատուներն իրենց ավտոմեքենաները կստանան մինչև տարեվերջ:
Փարիզում երկու օր շարունակ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը և բարձրացվեց Հայաստանի դրոշը: Երկու օր շարունակ հայ մարզիկները դարձան աշխարհի չեմպիոններ;
Պլանավորվում է գնել շուրջ հազար թևավոր հրթիռ, ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար: