Այդ հարցը իրականում դեռևս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի և դեսպան Վիսքոնթիի հետ:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:
Անգլիական Պրեմիեր լիգայի 2 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի երկու հաղթանակ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հենրիխ Մխիթարյանը երկու խաղերի ընթացքում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Օգոստոսի 25-ին` 20:15 ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2001 թվականի ծնված մի աղջիկ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակիցը:
Չմոռանանք, որ վարչապետի կատարած աշխատանքը 2018-ին այսօրվա կատարած աշխատանքի, եթե ոչ կրկնակի, այլ բազմապատիկն է դառնում: Դրա համար եկեք չգուշակենք: Ազնվորեն կնստենք, կաշխատենք ու մեր մեջ կորոշենք, հետո ձեզ կհայտարարենք:
ՀՀ տրանսպորտային համակարգի մասին խոսելիս մշտապես կարևորվել է վարորդների առողջական վիճակին մշտական ուշադրությունը: Այս պոլիկլինիկան, որն զբաղվում է հենց համակարգի աշխատողների առողջությամբ, խիստ կարևոր օղակ կարող էր դառնալ: Սակայն կառավարությունը հիմնարկի «առողջացման» ամենաուղիղ ճանապարհը բռնեց՝ մասնավորեցում:
Օգոստոսի 24-ին` ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոններից մեկը, ինչից հետո ժամը 14:15-ի սահմաններում կատարել է փախուստի փորձ:
Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ամեն կերպ աջակցել նշված երկու ծրագրերին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: Կառավարության ղեկավարը հորդորել է նմանատիպ հաջողված ծրագրերը ներկայացնել այլ համայնքների ղեկավարներին ու բնակիչներին:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որևէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններն էլ զուտ արարողակարգային էին:
ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին Սոչիում ընդունեց միջազգային արարողակարգի բարձր նոտայով. դիմավորեց շքամուտքի մոտ, խոսեցին պատվիրակությունների ներկայությամբ: Ի տարբերություն Սարգսյանի, Ալիևին Պուտինը չի դիմավորել, նույնիսկ դրեսկոդը առանց փողկապների էր
Օգոստոսի 25-ին մարվել է հրդեհի 3 բաց և 75 ծխացող օջախ: Տեղում հերթապահություն է իրականացրել 49 փրկարար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 25-ին` ժամը 20:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` «Երիտասարդական պալատ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 25-ին` ժամը 20:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա:
Դիզայներներին ոգեշնչել է 1970-ական թվականների նորաձևությունը: Հավաքածուում հիմնական գույներն են՝ նարդոսագույնը, բաց մանուշակագույնը, վարդագույնը և մարջանագույնը: Շարքում են՝ կաշվե վերարկուն՝ մետաղազօծ թեւքերով և շերտանախշ պրինտով՝ օպ-արտ ոճով, մաքսի-զգեստը՝ «թրթռացող» նախշով, ինչպես նաև կարճ բաճկոնակները՝ զարդարված ոչխարենիով
Տորթ «Գիշեր և ցերեկ»՝ տատիկի բաղադրատոմսով:
Դեռ Նիցշեն է ասել, որ եզակիների խելագարությունը բացառություն է, իսկ զանգվածների խելագարությունը` կանոն: Գոյություն ունեն հոգեկան խանգարումներ` հալյուցինացիաներ, հիմար վարք, զառանցանք: Այդպիսի խելագարները շատ չեն, 1000-ին՝ 6 հոգի: Սակայն կան նաև նևրոտիկ խանգարումներ` նախանձ, նեղացկոտություն, ամաչկոտություն, ամոթ, մեղքի զգացում: Սրանցով տառապում է մեծամասնությունը:
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սիրում է անակնկալներ անել:
Ներկայիս կորպորատիվ մշակույթում այնպես է ստացվել, որ յուրաքանչյուր աշխատող, վարպետից մինչև թոփ մենեջեր, կախված է իր գործատուից և շարունակ արդարանալ պարտադրող մեղքի զգացում է ունենում նույնիսկ այն դեպքերում, երբ ինքը ճիշտ է։ Այդպիսի իրավիճակները բոլորին են ծանոթ։
Անհարմար կոշիկները, որոնք մշտապես սեղմում են ոտքերը, կոշտուկների, ինչպես նաև ոտքերի հետ կապված այլ խնդիրների առաջացման պատճառ են դառնում։ Մաշկի վրա չափից շատ մահացած բջիջներ են կուտակվում, ինչի հետևանքով էլ առաջանում են կոշտուկները։ Խնդիրն այն է, որ բացի տհաճ տեսքից՝ կոշտուկները կարող են նաև ցավի առաջացման պատճառ դառնալ, ինչպես նաև կարող է մեծանալ վարակների զարգացման հավանականությունը։
ԵԱՏՄ համաձայնագրով՝ միությունն է կնքում միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր երրորդ կողմերի հետ։ Բայց որպեսզի միությունը կնքի, դա նշանակում է, որ համապատասխան կառավարչական խողովակներով այդ բոլորը պետք է անցնի ու հաստատվի։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 09.00 կդադարեցվի ջրամատակարարումը:
Մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը պատրաստ կլինի Հայաստանում կրթության զարգացման ﬕնչև 2030 թվականի ծրագիր:
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան իր կարծիքն է հայտնել այն մասին, թե արդյո՞ք պետք է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին փորձի իրեն այլ ակումբում: Նա խորհուրդ է տվել նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային՝ վերադառնալ «Բարսելոնա», և արտահայտվել է այսօրվա տրանսֆերների մասին:
Ալբոմը կկոչվի Reputation, դրա ռելիզը կկայանա նոյեմբերի 10-ին: Սվիֆթը նաև ցուցադրել է ապագա սկավառակի շապիկը:
Օգոստոսի 24-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Լեոյի» և մոլդովական «Կլասիկ Քիշնև» թիմի միջև: «Լեոն» հաղթեց 7:0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի գլխավոր փուլ:
Google-ի ամերիկյան տարբերակը կառաջարկի «դեպրեսիայի թեստ» անցնել այն օգտատերերին, ովքեր որոնման տողում կմտցնեն «դեպրեսիա» բառը: Դա Google-ի և ԱՄՆ-ի Հոգեկան հիվանդությունների ազգային դաշինքի (Nami) համատեղ նախագիծն է, որը նպատակ ունի օգնել դեպրեսիայի վիճակում գտնվող օգտատերերին՝ հնարավորինս շուտ կասկածելու իրենց մոտ այդ հոգեկան խանգարման առկայության հարցում և դիմելու բժշկի:
Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը երեկ վերադարձել է հայրենիք:
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության բրոնզե ﬔդալակիր Լևան Բերյանիձեն դարձավ նաև աշխարհի առաջնության բրոնզե ﬔդալակիր:
Մինչև 2018 թվականի վերջը Մեծ Բրիտանիայի ճանապարհներին կհայտնվեն անվարորդ բեռնատարների ոչ մեծ շարասյուներ: Ինչպես հայտնել է բրիտանական կառավարությունը, անվարորդ բեռնատարների փորձարկումները կանցկացնի Տրանսպորտային հետազոտությունների լաբորատորիա (ՏՀԼ) մասնավոր ընկերությունը: