Բաժիններ՝

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 8 նոր սմարթֆոնը

Samsung կորպորացիան օգոստոսի 23-ին ներկայացրել է իր Galaxy Note 8 նոր սմարթֆոնը: Նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքում:

Սարքն ունի 6,3-դյույմանոց էկրան՝ շեղ կողերով: Սմարթֆոնը հանդերձված է Snapdragon ութմիջուկանոց պրոցեսորով և 6 ԳԲ գործառական հիշողությամբ: Ներսարված հիշողության նվազագույն ծավալը կկազմի 64 ԳԲ:

Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկություններից մեկը հիմնական խցիկն է՝ կրկնակի օբյեկտիվով՝ 12 մեգափիքսել լուծաչափով և օպտիկական կայունացմամբ: Ճակատային խցիկի լուծաչափը կազմում է 8 մեգափիքսել:

Galaxy Note 8-ի կորպուսը պատրաստված է մետաղից և ապակուց, պաշտպանված է ջրի ներթափանցումից և ունի բարձր հակահարվածային հատկություններ: Այն մատչելի է սև, դեղին և կապույտ գույներով:

ԱՄՆ-ում նորույթը վաճառքի կհանվի սեպտեմբերի 15-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031