
Շամիրամում սպանդի գործով հետախուզվող Թելման Քալաշյանը հայտնաբերվել է

Շամիրամ գյուղում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանը հայտնաբերվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Արմավիրի մարզում հայտնաբերվեց օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը»,- գրել է Աշոտ Ահարոնյանը: