
Yandex Taxi-ն սկսել է գործել Վանաձորում

Yandex Taxi-ն օգոստոսի 23-ից սկսել է գործել Վանաձորում: Ընկերությունում նշում են, որ Վանաձորը ոչ միայն՝ Հայաստանի երրորդ քաղաքն է իրենց ծառայության համար, այլև Վանաձորում արդեն կես տարի է, ինչ գործում է Yandex-ի ծրագրավորման դպրոցը, որը երեխաներին հնարավորություն է տալիս ընդլայնելու իրենց ունակությունները:
– Այժմ Yandex Taxi-ի ծառայությունը գործարկում ենք Վանաձորում:
Քաղաքի բնակիչներն ու հյուրերն այլևս ստիպված չեն լինի դիսպետչերական կետ զանգահարել կամ փողոցում տաքսի գտնել. դրա համար բավական է ընդամենը մեկ-երկու կոճակ սեղմել հավելվածում: Տաքսին կմոտենա մոտավորապես հինգ րոպեից, իսկ ուղևորության նվազագույն արժեքը չի գերազանցի 200 դրամը: Այդ գումարով հնարավոր է, օրինակ, երկաթուղային կայարանից հասնել Հովհաննես Թումանյանի անվան համալսարան,- նշում են ընկերությունում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում գործում է Yandex Taxi-ն: Ի սկզբանե Yandex Taxi-ն առանձնացավ Հայաստանի շուկայում նրանով, որ առաջարկեց 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար: Այնուհետև յուրաքանչյուր կիլոմետրի վճարը՝ 100 դրամ:
Yandex Taxi-ին մինչ այժմ գործում էր Երևանում և Գյումրիում:
Սիրարփի Աղաբաբյան