Բաժիններ՝

Վթար Ոսկու շուկայի մոտ. կան տուժածներ

Օգոստոսի 24-ին` ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի Ոսկու շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi iO» մակնիշի 19 AR 001 (վարորդ` 1987 թ. ծնված Ա. Մ.), «Mitsubishi Grandis» մակնիշի 35 DC 939 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Ա.) և «Volkswagen Passat» մակնիշի 34 TD 373 (վարորդ՝ 1997 թ. ծնված Կ. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը, Ա. Ա.-ը և Կ. Պ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս են գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս