Երբ ինձ հարցնում են. «Ինչի՞ մասին ես երազում դու այս կյանքում», ես պատասխանում եմ. «Որ իմ տանը տաք զուգարան լինի…»: Անձրևոտ օրերին իմ զուգարանի կտուրից կաթում է՝ չնայած առաստաղին արված թիթեղյա կարկատաններին, իսկ ձմռանը սառը քամին թափանցում է տախտակե պատերի բազում անցքերից:
«Կավելանա ահաբեկչական հարձակումների թիվը: Եվրոպայում կթուլանա Ամերիկայի ազդեցությունը, դրա փոխարեն կավելանա Ռուսաստանի դերը, ինչը չի ապահովի կայուն ու եռանդուն միջատլանտյան հարաբերութուններ»:
Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին՝ նախարարը դեռևս չլուծված խնդիր է համարել աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը և նշել, որ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և բացառման ուղղությամբ:
Մոսկվայում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը դադարեցրել է վիզաների տրամադրումը` շենքում ջրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի հունվարի 2-ին 12-րդ դասարանի աշակերտին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 14 անձի:
Հունվարի 9-ը հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ «Այսօր Փարաջանովի մտերիմները, թանգարանի աշխատակիցներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն ռեժիսորի գերեզմանին, այնուհետև թանգարանում հարիսա պատրաստեցին` նշելով մեծն վարպետի տարեդարձը: Այս երևույթն արդեն ավանդույթ է դարձել»:
Թուրքիան չի վերանայելու Ուկրաինայի հարցով դիրքորոշումը, չնայած Անկարայի և Մոսկվայի համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Սմարթֆոններով պոռնոկայքեր այցելող հայաստանցիների թիվը կտրուկ աճել է
Նորատուսում փոխմարզպետի որդու սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին Նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:
ԱՄՆ-ի զեկույցը, որտեղ Ռուսաստանին մեղադրում են ցանցահենային հարձակումների մեջ, «վհուկների որս» է հիշեցնում, և այդ մերկապարանոց մեղադրանքները հոգնեցնող են: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հայտնում է sputnik-georgia-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի հաղորդագրությանը:
ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ:
Այսօր Կիպրոսի վերամիավորման հարցով բանակցությունների նոր փուլ է մեկնարկել Ժնևում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջիի մասնակցությամբ, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը չի մասնակցի Նյու Յորք քաղաքի քաղաքապետի ընտրություններին կամ երբևիցե այլ ընտրությունների ապագայում, կարծում է նրա լիազոր ներկայացուցիչ Նիրա Տանդենը, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Քննությամբ պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և զգալի չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Այնուհետև, նշված թմրամիջոցներն աշխատավայրում իրացնելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է «Արմավիր» ՔԿՀ:
Մուսալեռում հունվարի 8-ին ամուսնու եւ 4-ամսական երեխայի հետ բնակարանում մահացած հայտնաբերված Աննա Միսակյանը էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով կարեւոր վկա Աննա Միսակյանն է:
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում հունվարի 8-ին գազի արտահոսքի հետեւանքով մահացած էին հայտնաբերվել 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը եւ 4 ամսական Ասյա Բաղդասարյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը:
Ստորեւ ներկայացնում ենք մահացած ընտանիքի անդամների լուսանկարները:
Ադրբեջանի կողմից Իսլամական ռազմական դաշինքին անդամակցելու հարցը դեռևս ծառացած չէ Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։
Չինական ԶԼՄ-ները Վաշինգտոնին սպառնացել են «ժողովրդի վրեժով», եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի «միասնական Չինաստանի» քաղաքականությունից։ Այս մասին ասվում է Չինաստանի պետական The Global Times պարբերականի հայտարարության մեջ։
Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը այսօր նվազել է 2.35 տոկոսով՝ հասնելով 1 դոլարի դիմաց 3.7308 լիրայի՝ նորացնելով 2005-ից ից վեր ռեկորդային նվազագույն մակարդակը։
Թուրքիայի իշխանությունները հաշվարկում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Անկարային կարտահանձնի ընդդիմադիր քարոիչ Ֆեթուլլահ Գյուլենին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Այսօր Սերգեյ Փարաջանովը կդառնար 93 տարեկան…
Ձմռանը` ջեռուցման ակտիվ շրջանում, զգալի թիվ են կազմում բնական գազի անզգույշ օգտագործման հետ կապված դժբախտ պատահարները, որոնք հիմնականում առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, գազասարքերի շահագործման կանոնների խախտումից:
«Ցանկացած պետություն, ցանկացած երկիր ունեցել է որոշակի նախապայմաններ, թե ինչի հիման վրա է զարգացել, և դրանց տարբերությամբ է պայմանավորված, թե որքան արդյունավետ կարելի է հասնել հաջողության։ Իհարկե, սա չի բացառում, որ մենք պետք է ընդունենք, որ կարելի է որոշակի դրական կողմեր, թեկուզև նույնությամբ, ընդօրինակել»։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան դեպքի առթիվ։
Հունվարի 10-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է Եվրամիության հնարավոր փլուզման մասին։ Այս մասին նա հայտարարել է Der Spiegel-ին տված հարցազրույցում, հայտնում է Reuters-ը։
Ինչպես տեղեկացրել ենք, Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն դրամա» անվանակարգում: