Սմարթֆոններով պոռնոկայքեր այցելող հայաստանցիների թիվը կտրուկ աճել է
Մեծահասակների համար նախախատեսված ամենահայտնի կայքերից մեկը՝ Pornhub-ը, հրապարակել է 2016 թվականի վիճակագրությունը, որտեղ հետաքրքիր տվյալներ կան տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի մասին։
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, սմարթֆոնների միջոցով այցելությունների տեսակարար կշիռը շարունակում է աճել և 2016 թվականին այն կազմել է կայքի ընդհանուր այցելությունների 61%-ը (2015-ի 53%-ի դիմաց)։
Սմարթֆոնների միջոցով Pornhub այցելությունները ամենաշատը աճել են Կուբայից (4.1 անգամ) և Թուրքիայից (3.4 անգամ)։ Այս երկրներին հաջորդում են Սուդանը (87% աճ), Հարավային Կորեան (86%) և Մոնղոլիան (81%)։
Տասնյակը եզրափակում է Հայաստանը, որտեղից սմարթֆոնների միջոցով կայք կատարվող այցելություններն աճել են 65%-ով։
Հայաստանի անունը շոշափվում է նաև մեկ այլ տեղ՝ այցելության միջին տևողության վիճակագրության մեջ։
Բոլոր երկրներից մեկ այցելության միջին տևողությունը 2016 թվականին կազմել է 9 րոպե 36 վայրկյան։ Դա 15 վայրկյանով երկար է 2015 թվականի ցուցանիշից։
Մեծահասակների համար նախատեսված այս կայքում ամենից երկար ժամանակ անցկացնում են Ֆիլիպիններից այցելողները. 1 այցելության միջին տևողությունը 12 րոպե 45 վայրկյան է։ Ֆիլիպիններին հաջորդում են Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը (10 րոպե 46 վայրկյան) և ԱՄՆ-ը (10 րոպե 15 վայրկյան)։
Հայաստանն այս ցուցանիշով բավականին ետ է. մեկ այցելության միջին տևողությունը 7 րոպե 24 վայրկյան է։ Այսինքն՝ Հայաստանը տեղ է գտել ամենակարճ տևողությամբ այցելությունների առաջին տասնյակում։