Կրեմլը պատասխանել է ցանցահենային հարձակումների մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցին
ԱՄՆ-ի զեկույցը, որտեղ Ռուսաստանին մեղադրում են ցանցահենային հարձակումների մեջ, «վհուկների որս» է հիշեցնում, և այդ մերկապարանոց մեղադրանքները հոգնեցնող են: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները հրապարակել էին զեկույց ԱՄՆ նախագահական ընտրություններին «ռուսական միջամտության» վերաբերյալ զեկույց:
Փաստաթղթում ԿՀՎ-ն, Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ազգային անվտանգության բյուրոն հայտարարել էին, թե Ռուսաստանը փորձել է հասնել ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին, սակայն չէին ներկայացրել ապացույցներ։
Ընդ որում՝ հատուկ ծառայությունները խոստովանել են, որ «ռուսական միջամտությունը» ոչ մի կերպ չի ազդել ընտրությունների արդյունքի վրա։
«Մենք առաջվա պես հերքում ենք Մոսկվայի ցանկացած առնչություն և մեղադրանքները, թե ինչ-ոչ ցանցահենային հարձակման կարող են առնչություն ունենալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք կամ պաշտոնական գերատեսչություններ։ Մենք դա կտրականապես բացառում ենք»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ հրապարակումները պարունակում են ոչնչով չհիմնավորված սիրողական մակարդակի մեղադրանքներ։
Նրա խոսքով՝ Մոսկվան արդեն «լրջորեն հոգնել է» այդ մեղադրանքներից։