ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը սահմանվել է 50.000 դրամ՝ 100.000 դրամի փոխարեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է մամուլի հրապարակմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը չեն լինի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում:
Ստամբուլում ձյան ուժեղ տեղումները հանգեցրել են քաղաքի բոլոր դպրոցներում պարապմունքները չեղյալ հայտարարելուն, հայտարարել է քաղաքապետ Վասիպ Շահինը։
Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են երկրի խորհրդարանի կողմից, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այսօր Թեհրանի համալսարանում տեղի է ունենում Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրաժեշտի արարողությունը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, բանակցությունները տարվում են գաղտնի սկզբունքով և բովանդակությունը մենք չենք կարող բացահայտել:
Եթե պարոն Թրամփը անհրաժեշտ համարի ինձ այստեղ թողնել, ես կմնամ։ Այդ մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Հայկական կողմը պետք է ստիպի ԵԱՀԿ խմբին, որպեսզի հայտարարությունների մեջ հասցեական նշվի մեղավոր կողմը:
Ռուսական նավթային ընկերությունները սկսել են կրճատել նավթարդյունաբերությունը ՕՊԵԿ-ի հետ պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին գրում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարարությանը, որը ծանոթ է իրավիճակին։
ԱՄՆ սենատորներն այսօր կհայտարարեն Ռուսաստանի դեմ «համընդգրկուն» պատժամիջոցների սահմանման մասին՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու հետ, գրում է Reuters-ը։
Աթենքում 55 տարեկանում մահացել է ռուս հյուպատոս Անդրեյ Մալանինը, հայտնում է Рroto thema-ն։
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վենեսուելայի խորհրդարանը՝ Ազգային ասամբլեան, որը ղեկավարվում է ընդդիմության կողմից, երեկ հավանության է արժանացրել բանաձևին, որի համաձայն՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ճանաչվել է «իր պաշտոնը լքող»։
Հունվարի 9-ին, ժամը 5.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ 1974 թ. ծնված Արմեն Գ.-ն, 1976 թ. ծնված Ռուզաննա Գ.-ն և 2005 թ. ծնված Գոռ Գ.-ն Այնթապ գյուղի իրենց տանը վատ են զգացել, ախտորոշումը՝ «շմոլ գազի թունավորում՝ հարցականով»:
Հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1973թ. ծնված Դավիթ Մ.-ն։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպը խնդիրներ չի տեսնում նրանում, որ ամերիկյան հետախուզությունը չի հրապարակել կոնկրետ ապացույցներ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ՝ դա բացատրելով հատուկ ծառայությունների աշխատանքի յուրահատկությամբ, հայտնում է «Ուկրինֆորմը»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 10-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 141 տանը հարակից այրվում է հավաբուն:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հունվարի 9-ին «Մագնիտսկու օրենքի» հիման վրա պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 5 քաղաքացիների նկատմամբ, ներառյալ՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի, հայտնում է AFP-ն։
ԼՂՀ պաշտպանության բանակի վիրավորված զինծառայող Գարիկ Վարդանյանի ուղեղի վրա այտուց են հայտնաբերել:
Հազարավոր մեքսիկացիներ երկրի մայրաքաղաք Մեխիկոյում դուրս են եկել հերթական բողոքի ակցիային՝ դժգոհելով վառելիքի գների թանկացման դեմ։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թերագնահատում է երկրի հետախուզական միության դերն ու կարևորությունը, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել Միացյալ Նահանգներին, հայտնում է CNN-ը։
Եվրոպայում ուժեղ սառնամանիքին զոհ է գնացել արդեն նվազագույնը 40 մարդ։ Զոհերի մեծ մաը Լեհաստանի բնակիչներ են, որտեղ ցրտահարությունից մահացել է 30 մարդ։
Իրավիճակը ավտոճանապարհներին տոնական օրերին:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր փեսային՝ Ջարեդ Քուշներին առաջարկել է Սպիտակ տանը զբաղեցնել ավագ խորհրդականներից մեկի պաշտոնը, հայտնում է BBC-ն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել` կապված դեկտեմբերի 29ին Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետ:
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թիվ 12 բրիգադի «Ֆորդ» մակնիշի 01 4U L64 պ/հ (վարորդ Ռ.Ա.) շտապօգնության ավտոմեքենան: