Բաժիններ՝

Ադրբեջանը դեռ մտադիր չէ անդամակցել Իսլամական ռազմական դաշինքին․ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Իսլամական ռազմական դաշինքին անդամակցելու հարցը դեռևս ծառացած չէ Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

Ավելի վաղ ադրբեջանական APA գործակալությունը հայտնել էր, թե Ադրբեջանը որոշում է կայացրել անդամակցել Իսլամական ռազմական դաշինքին։

«Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում դեռ քննարկման թեմա չէ այդ կազմակերպությանն անդամակցության հարցը։ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում տարբեր կարծիքներ են հնչել այդ առնչությամբ։ Ինչ-որ առաջարկության դեպքում ադրբեջանական կողմը մանրամասն կվերլուծի այն»,- ասել է Հաջիևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031