
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հայտնում է sputnik-georgia-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի հաղորդագրությանը:
Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Կողմերը կքննարկեն օրակարգային ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի ընթացիկ հարցերը։
Քննարկվելու են նաև երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնայնությունները և անվտանգության ոլորտին առնչվող հարցեր։
Երկօրյա այցի շրջանակում Ջանելիձեն կմասնակցի Թուրքիայի դիվանագիտական կորպուսի ամենամյա հանդիպմանը, որտեղ հանդես կգա թուրք դիվանագետների առաջ։ Թուրք դիվանագետների հանդիպմանը ներկա կլինեն նաև Թունիսի և Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարները։