
Հիլարի Քլինթոնը հրաժարվել է երբևէ մասնակցել ընտրությունների. CNN

ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը չի մասնակցի Նյու Յորք քաղաքի քաղաքապետի ընտրություններին կամ երբևիցե այլ ընտրությունների ապագայում, կարծում է նրա լիազոր ներկայացուցիչ Նիրա Տանդենը, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Ավելի վաղ New York Daily News-ը, հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրին, հայտնել էր, որ Քլինթոնը դիտարկում է Նյու Յորք քաղաքի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը։
Նյու Յորքի ներկայիս քաղաքապետի լիազորությունների ժամկետը սպառվում է այս տարեվերջին։
«Ես կարծում եմ, որ նա եղանակներ է որոնում օգնելու երեխաներին և ընտանիքներին։ Դա այն է, ինչի վրա նա կենտրոնացած էր իր ողջ կյանքում։ Ես չեմ կարծում, թե նա երբևէ կմասնակցի ընտրությունների»,- հեռուստաալիքը մեջբերել է Տանդենի խոսքերը։