
«Անկարան հույս ունի, որ Թրամփը կարտահանձնի Գյուլենին». Չավուշօղլու

Թուրքիայի իշխանությունները հաշվարկում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Անկարային կարտահանձնի ընդդիմադիր քարոիչ Ֆեթուլլահ Գյուլենին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփի վարչակազմը կկրկնի նախկին վարչակազմի սխալները։ Մենք ԱՄՆ-ից սպասում ենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը կարտահանձնվի»,- հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում դեսպանների համաժողովում։
Նա նաև հավելել է, որ Անկարան Վաշինգտոնից ակնկալում է Սիրիայի «Ժողովրդական ինքնապաշտպանական» ջոկատների (YPG) աջակցության դադարեցում։