Թուրքական լիրան նորացրել է ռեկորդային նվազագույնը

Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը այսօր նվազել է 2.35 տոկոսով՝ հասնելով 1 դոլարի դիմաց 3.7308 լիրայի՝ նորացնելով 2005-ից ից վեր ռեկորդային նվազագույն մակարդակը։

Ավելի վաղ Ստամբուլի բորսայի ղեկավար Հիմմեթ Ղարադաղն ասել էր, որ դոլարի փոխարժեքը լիրայի նկատմամբ մինչև 2017թ. վերջը չի գերազանցի 3,7 TRY/USD-ն։
Փորձագետների կարծիքով՝ լիրայի փոխարժեքի հերթական նվազման վրա ազդել է Թուրքիայի Սահմանադրության հնարավոր փոփոխությունների քննարկումը երկրի խորհրդարանում։

Ավելի վաղ լիրայի ամենացածր մակարդակը գրանցվել էր հունվարի 6-ի երեկոյան, երբ այն կազմել էր 1 դոլարի դիմաց 3.6474 լիրա։

Տեսանյութեր

Լրահոս