Բաժիններ՝

Գերմանիայի փոխկանցլերը հնարավոր է համարել Եվրամիության փլուզումը

Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է Եվրամիության հնարավոր փլուզման մասին։ Այս մասին նա հայտարարել է Der Spiegel-ին տված հարցազրույցում, հայտնում է Reuters-ը։

Նշենք, որ նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հնարավոր մրցակիցն է Գերմանիայի կանցլերի կայանալիք ընտրություններում։
Գաբրիելն ասել է, որ Բեռլինի դիրքորոշումը եվրոգոտու կայունացման հարցով «այն թողել է ավելի մասնատված, քան երբևէ», և որ ներկայումս ԵՄ փլուզման հեռանկարը այլև չի ներկայանում որպես մի բան, որը անհնար է կանխատեսել։

«Այդ դեպքում մեր երեխաներն ու թոռները մեզ կանիծեն, քանի որ ներկայումս Գերմանիան ԵՄ-ում տնտեսական ու քաղաքական պլանում գլխավոր եկամուտ ստացողն է»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս