Խորագիր:

Իմ կենսագրությունը. Սերգեյ Փարաջանով (ինքնակենսագրական պատմվածք)

Իմ կենսագրությունը. Սերգեյ Փարաջանով (ինքնակենսագրական պատմվածք)

Ի՞նչ է իմ կենսագրությունը: Դարդ՝ ահա նրա հավերժական ձևը: Հիմա, երրորդ ձերբակալությունից հետո, ես կարող եմ վերջապես հանրագումարի բերել: Շրջվեցի՝ տեսնում եմ ծերությունը: Դա ես զգում եմ իմ 63 տարեկանում…

Մայրս Սիրան Դավիթի Բեժանովան է: Հայրս՝ Հովսեփ Սերգեյի Փարաջանովը:

Իմ ծնվելու տարվա մեջ նրանք ֆիկտիվ բաժանվեցին: Բաժանությունը նրանց պետք էր, որպեսզի փրկեին ֆրանսիական մշակման մորթուց քուրքն ու Սուրբ Դավթի լեռան վրայի տունը: Քուրքը, տունն ու էլի շատ բաներ հաջողվեց փրկել: Մորս մահից հետո ես ու քույրս ոչ մի կերպ չէինք կարողանում կիսել քուրքը, այդժամ ես այն մկրատով երկու մասի բաժանեցի:

Իսկ տունը. Ահա այն, կանգնած է Կոտե Մեսխիի վրա: Որքան ընտանիքներ են այնտեղ տեղափոխվել: Հորս այդուհանդերձ ձերբակալեցին, բայց իմ մանկությունը շրջապատված էր հոգածությամբ:

Խուզարկություններից վախենալով՝ մայրս ամեն օր ինձ ստիպում էր ադամանդներ կուլ տալ: Հետո գիշերանոթը ձեռքին կրկակոխ քայլում էր իմ ետևից:

Չափահաս դառնալով՝ ես երկար դեգերում էի լավ վարձատրվող աշխատանքի որոնումներում, մինչև որ դեմ առա ՎԳԻԿ-ին, որը հաջողությամբ ավարտեցի և այդ ժամանակից ի վեր ես քաղցում եմ:

Այն մասին, թե ինչպես ես ՎԳԻԿ ընդունվեցի, մի ողջ պոեմ կարելի է գրել:

Ես եկա Մոսկվա պատերազմից հետո և միանգամից երեք ինստիտուտ ընդունվեցի:

Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաք, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, ում ուսերի վրա ասես երկու թև է՝ փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսի վրա է ստրուկի, գերու, զեկի նվաստացում:

Ես չունեմ ո´չ պաշտոնական գիտելիքներ, և ո´չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

Հ.Գ. Այսօր Սերգեյ Փարաջանովը կդառնար 93 տարեկան…

Շնորհավոր ծնունդդ, սիրելի Վարպետ:

Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի

Լրահոս
Գովազդ
Գովազդ
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-04-20
Ինչպես կարող է Խաչատուրովն օգտագործել ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը
«Ամեն դեպքում, Խաչատուրովը չի կարողանա այս հարթակն օգտագործել ԼՂ հակամարտության հարցում, բայց անուղղակիորեն այս պաշտոնում գտնվելը հնարավորություն է տալիս որոշակի հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար»։