Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Բուլղարիայի իշխանությունները ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար:
«Պատերազմը շատ հեռուն է գնացել: Սիրիայի երեխաները 6 տարի է բռնության են ենթարկվում, նրանք հակամարտության պատանդներն են: Որպես հայր և ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան, զգում եմ, որ պատերազմը կոտրում է իմ սիրտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիոնել Մեսսին:
Աշխարհի հնագույն հանրապետության՝ Սան Մարինոյի բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ այս պետության ղեկավարների պարտականությունները կկատարեն երկու կանայք:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնը մարտի 30-ին կայցելի Թուրքիա:
40-ից ավելի մարդ է զոհվել Սիրիայի Հալեպի նահանգի Ալ Ջինա գյուղի մզկիթին հասցված ավիահարվածի հետեւանքով:
ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի աջակցությամբ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը:
«Այս սկզբունքներից առավել խոցելին պատժամիջոցները բոլոր դաշնակիցների կողմից անխտիր պահպանումն է, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմից հակասական ազդանշաններ են ստացվում»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկ-Ալագյազ, Սևան-Գավառ, Գավառ-Մարտունի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Մարտի 17-ին, ժամը 00:36-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ասում են, թե «Ծառուկյան» դաշինքում կարծիքները կիսվում են` ապրիլի երկուսին ստանալիք իրենց քվեների տոկոսների մասով. առավել իրատեսները պնդում են, որ կստանան 18-20 տոկոս, լավատեսները` մինչև 30 տոկոս, իդեալիստները կարծում են, որ մեծամասնություն կլինեն:
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները` պայմանով, որ գները կիջեցվեն նաեւ Հայաստանի տարածքում:
Մարտի 17-ին, ժամը 02:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Անդրանիկի արձանի մոտակայքում գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կրպակում:
Մինչեւ մարտի վերջ ռուսաստանաբնակ հայ գործարարները կհայտարարեն ՀՀ-ում իրենց ներդրումների մասին։ Երեկ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Մարտի 16-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի մահվան մասին, որին մեր ժողովուրդը կնքել էր Հաց բերող անունուվ»:
Ըստ էության փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական և իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»։
Այսօր դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։ Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու եւս՝ ջարդելով նաեւ մի քանի ավտոմեքենա։
ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մինչեւ ժողովն ասում էր, որ թեպետ բաժանմունքի ղեկավարությունը չի պատրաստվում իրեն խոսելու հնարավորություն ընձեռել, բայց ինքն, այնուամենայնիվ փորձելու է ձայնի իրավունք ստանալ: Իսկ արդեն ժողովի օրը Հայկ Դեմոյանը նույնիսկ չփորձեց ելույթ ունենալ ու կարճ ժամանակ անց հեռացավ դահլիճից: Նշված գրքերն ավելի վաղ նա համարել էր խոտանվելու ենթակա, քանի որ պարունակում են հակագիտական թեզեր, ունեն նաեւ տեխնիկական բազմաթիվ թերություններ:
Վերգետնյա օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումն ավելացել է 4.5 անգամ: Այս տարվա հունվարին այն կազմել է 443.4 հազար դոլար,կ իսկ 2016 թվականի հունվարին` 98.1 հազար դոլար: Սակայն ներմուծումը կրճատվել է 1.3 տոկոսով:
Jaguar Land Rover ընկերությունը հանրությանն է ներկայացրել էլեկտրական քրոսովերի՝ մակնիշի պատմության մեջ առաջին կոնցեպտը՝ IPace-ը։
HIPA լուսանկարների 6-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակը նվաճել է ամերիկացի լուսանկարիչ Արաշ Յագմայենը՝ աղբի մեջ սնունդ փնտրող աղջկա լուսանկարով։
NASA-ն ներկայացրել է այն ռոբոտի տեսագրությունը, որը կարող է օգտագործվել Մարսի կամ Յուպիտերի արբանյակ Եվրոպայի վրա կյանքի որոնման համար:
Tom Ford ամերիկյան մակնիշը ներկայացրել է մակիաժի միջոցների նոր հավաքածու, որը կրում է Runway Color անվանումը:
Հիասքանչ նախուտեստային տորթ, որը շատ հարմար կլինի նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց կազմվածքի մասին: Այն նաև շատ համեղ է:
Ի՞նչ բառերով կարելի է նկարագրել ձեր բնավորությունը։ Ընտրեք բյուրեղապակիներից մեկը և կարդացեք նկարագրությունը։
Հակվա՞ծ եք խորամանկ և չար քայլերի: Ներկայացնում ենք կենդանակերպի նշանների այն ներկայացուցիչներին, որոնց ընդունված է դավադիր համարել։