
Tom Ford-ը կանանց առաջարկել է մոդելավորել շրթունքները և այտերը

Tom Ford ամերիկյան մակնիշը ներկայացրել է մակիաժի միջոցների նոր հավաքածու, որը կրում է Runway Color անվանումը: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում:
Շարքում տեղ են գտել կոսմետիկական միջոցներ, որոնք թույլ են տալիս մոդելավորել դիմագծերը՝ ընդգծելով դեմքի ուրվագծերը եւ փոխելով տեսքը: Շրթունքների եւ այտերի համար Shade and Illuminate պալետկաներն արդեն հայտնվել են վաճառքում:
Tom Ford բրենդը հիմնվել է ամերիկացի դիզայներ եւ մոդելագործ Թոմ Ֆորդի կողմից: Նա լայն ճանաչում է ստացել՝ աշխատելով Gucci եւ Yves Saint Laurent նորաձեւության տների կրեատիվ տնօրենի պաշտոնում: Բրենդի պարֆյումերային ստորաբաժանումը մտնում է Estee Lauder կորպորացիայի մեջ: