«Ընտրություններից մի քանի օր առաջ ներդրումների թեմայով ինչ-որ շոու է լինելու». «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ մարտի վերջ ռուսաստանաբնակ հայ գործարարները կհայտարարեն ՀՀ-ում իրենց ներդրումների մասին։ Երեկ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Խոսքը նրանց մասին է, որոնք այս տարվա հունվարի վերջին, երբ ՀՀ վարչապետը Մոսկվայում էր, հանդես եկան «ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ» հայտարարությամբ:
Նրանք հայտնել էին իրենց լիակատար աջակցությունը Ս. Սարգսյանի եւ Կ. Կարապետյանի գլխավորությամբ «երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն….»: Փաստորեն մարտի վերջին, ընտրություններից մի քանի օր առաջ ներդրումների թեմայով ինչ-որ շոու է լինելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: