Հավով տորթ. նման համեղ և դիետիկ կերակուր դուք դեռ չեք պատրաստել
Հիասքանչ նախուտեստային տորթ, որը շատ հարմար կլինի նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց կազմվածքի մասին: Այն նաև շատ համեղ է:
Հավով տորթ
Բաղադրիչներ
1. Ձվի սպիտակուց – 9 հատ
2. Ձվի դեղնուց – 3 հատ
3. Հավի կրծքամիս – 1 հատ
4. Անյուղ կաթնաշոռ – 200 գ
5. Կանաչի
6. Անյուղ կեֆիր – 1/4 բաժակ
7. Աղ, պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը դնել թասի մեջ, վրան ջուր լցնել, համեմել աղով: Ջուրը հասցնել եռման աստիճանի և ցածր կրակի վրա եփել մոտ 30 րոպե:
2. Կրծքամիսը հանել ջրից և սառեցնել: Կտրատել փոքր քառակուսիների:
3. Տորթի յուրաքանչյուր շերտի համար անհրաժեշտ է ձվային նրբաբլիթ՝ պատրաստված ձվի 3 դեղնուցից և 1 սպիտակուցից: Խառնել դեղնուցները, սպիտակուցները և պատառաքաղով հարել ստացված զանգվածը:
4. Չոր տապակի մեջ տապակել, հետո սառեցնել:
5. 3 նրբաբլիթները կաթնաշոռի հետ խառնել, ավելացնել կտրատված կանաչին: Ավելացնել կեֆիրը և խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Համեմել աղով:
6. Վերցնել մատուցվող ափսեն, վրան դնել նրբաբլիթներից մեկը, որպես հիմք:
7. Նրբաբլիթը պատել կաթնաշոռային զանգվածի 1/3 մասով:
8. Վրան տարածել հավի կրծքամսի քառակուսիների կեսը: Կրկնել շերտերը:
9. Պատրաստի տորթը դնել սառնարանի մեջ: Թողնել այնտեղ 2 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը